ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷՎԱԼԴ ՇՏԱԴԼԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը տեղեկացնում է, թե Փետրվարի 27-ին Սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող և Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթով Եվրախորհրդարանում հանդես եկավ Ավստրիան ներկայացնող պատգամավոր Էվալդ Շտադլերը: