Նիդեռլանդների հայկական համայնքը ՄԻԵԴ-ից Փերինչեքի գործով արդար վճիռ է ակնկալում

ՀՅԴ Հայ դատի Նիդեռլանդների հանձնախումբը լավատես է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կվերանայվի Հայոց Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի վերաբերյալ որոշումն ու արդար դատավճիռ կկայացվի: «Այժմ պետք է սպասենք Գերագույն պալատի որոշմանը, այսինքն`դեռ մի արգելք այստեղ կա, պետք է Գերագույն պալատը հարցն անցկացնի, այնուհետև այն վերանայվի ու վճիռ կայացվի: Ես լավատես եմ, բայց շատ մեծ հույս չպետք է կապել այս որոշման հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ղեկավար Մասիս Աբրահամյանը:

Նրա խոսքով` հարցը բարոյականության դաշտում է, քանզի յուրաքանչյուր մարդ գիտի, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է ու այն ժխտելն` անբարոյականություն: «Կարծում եմ, որ եթե գործը վերանայման ենթարկվի, մենք հավանական ենք համարում, որ ազնիվ մարդկանց մոտ այդ զանգը կհնչի, որ բարոյականության հարցը այդպես թեթև չես կարող դատական ինչ-որ գործընթացի ենթարկել և ընդամենը ասելով, որ մարդու խոսքի ազատությունը սահամանփակում է, նման վճիռ կայացնել»,-շեշտեց Մասիս Աբրահամյանը:

Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի ղեկավարը կարծում է, որ եթե նույնիսկ եվրոպական դատարանը վերջ ի վերջո ի վնաս հայերի որոշում կայացնի, չպետք է հուսալքվել, քանի որ անելիքները շատ են: «Այս վիճաբանությունը, թե, արդյոք, մարդու խոսքի ազատության իրավունքն է կարևոր, թե ցանկացած ցեղասպանության ճանաչումը, ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում քննարկվում է, և պետք է տեսնենք, թե որն ավելի ծանր կշիռ կունենա»,-եզրափակեց Մասիս Աբրահամյանը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածովդատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելուհամար ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-իդատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքներիեվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարականդատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ կուղղի մինչև մարտի 17-ը: Մինչ Շվեյցարիայի կողմից բողոքարկման որոշման կայացումը եվրոպական երկրների հայկական համայնքները հանդիպել են իրենց երկրներում Շվեյցարիայի դեսպաններին ու պահանջել հայց ներկայացնել ՄԻԵԴ: Հանդիպում եղել էր նաեւ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի եւ այդ երկրում Շվեյցարիայի դեսպանի միջեւ:

Անի Նազարյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Armenian community of Netherlands expects fair verdict from ECtHR

The Armenian National Committee of the Netherlands is optimistic about the review of Turkish nationalist Doğu Perinçek’s case and verdict at the European Court of Human Rights. The Committee is hopeful that the court will make a fair decision. In a conversation with “Armenpress” the Head of the Armenian National Committee of the Netherlands Masis Abrahamyan underscored: “Now we must wait for the decision of the Grand Chamber. So, there is an obstacle here. First the Grand Chamber must pass the issue, then it will be reviewed and relevant verdict will be made. I am optimistic about this; notwithstanding, we shouldn’t cherish too big hopes regarding this decision.”

Among other things the Head of the Armenian National Committee of the Netherlands Masis Abrahamyan underscored that the issue is in the area of morality, as anybody knows that the Armenian Genocide is a fact and it’s immoral to deny it.

Switzerland is to request that the European Court of Human Rights have the case of Doğu Perinçek referred to the Grand Chamber for review. The Swiss Federal Department of Justice and Police stated this by an official message on March 11. Employee of the press service of the Swiss Federal Department of Justice and Police Folko Galie informed that Switzerland will demand ECHR to refer the case to the Grand Chamber until March 17.

The government of Switzerland announced Tuesday that it will appeal a December 17, 2013 decision by the European Court of Human Rights overturning the conviction of Dogu Perinçek for denying the Armenian Genocide.

The decision was made by Switzerland’s Federal Office of Justice, which is asking the ECHR Grand Chamber to review the ruling to clarify the scope available to Swiss authorities in applying the Swiss Criminal Code to combat racism. Switzerland created this penal provision, which entered into force in 1995, to close loopholes in its criminal law and enable the country to accede to the UN Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination.

Article by Ani Nazaryan

ARMENPRESS