Իրան. հանդիպում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրերի համադրութեան օրակարգով

Ուրբաթ՝ թւականիս մարտի 14-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում, ի ներկայութեամբ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդների, իրանահայ երեք թեմերի Թեմական խորհուրդների եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական մարմինների ատենապետերի ու Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչների, տեղի ունեցաւ միջթեմական հանդիպում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծրագրերի համադրութեան օրակարգով։ Հանդիպման ընթացքում քննարկւեցին 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկների ծիրում երեք թեմերի ծրագրերը եւ համադրութիւններ կատարւեցին համատեղ իրագործելի աշխատանքների շուրջ։

Ժողովականները բարձր գնահատեցին միջթեմական նման հանդիպումների կազմակերպումը եւ անհրաժեշտ գտան դրանց շարունակութիւնը, որը նպաստելու է համայնքային եւ համազգային նշանակութեամբ ծրագրերի առաւել արդիւնաւէտ իրականացմանը։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
«ԱԼԻՔ»