В рамках Московского Экономического Форума пройдет Круглый стол по Армении

26 марта в Ломоносовском корпусе МГУ свою двухдневную работу начал Московский экономический форум 2014 года. Пленарные заседания первого дня Форума анализировали современные мировые процессы и перспективы экономического развития России. Своими видениями с участниками Форума поделились советник Президента РФ, академик Сергей Глазьев, бывший Премьер-министр России, академик Евгений Примаков, президент ОАО «РЖД» Владимир Якунин, бывший президент Киргизии, академик Аскар Акаев, бывший Вице-премьер Польши Гжегож Колодко, другие известные ученые и политики, представители фракций Государственной Думы РФ и организаторы Форума.

27 марта Форум продолжит свою работу в формате тематических круглых столов. Как сообщает Информационный Центр газеты армян России «Еркрамас», один из круглых столов посвящен АКрмении и евразийскому интеграционному процессу. Среди выступающих на круглом столе, модератором которого будет президент организации «Русско-Армянское Содружество» Юрий Навоян, — первый заместитель министра Экономики Армении Карине Минасян, директор Института ЕврАзЭс Владимир Лепехин, члены Совета Федерации РФ Игорь Чернышенко и Рафаил Зинуров, доктора экономических наук Аза Мигранян и Сергей Календжян, политологи Андрей Арешев и Андрей Смирнов, сотрудник ОАО «РЖД» Александр Васильев, представители армянских организаций Москвы и бизнесмены. Круглый стол по Армении проходит в результате сотрудничества оргкомитета Форума и московской организации «Русско-Армянское Содружество».

Отметим, что сопредседателями Форума являются ректор Московского государственного университета им. М. Ломоносова Виктор Садовничий, директор Института экономики РАН Руслан Гринберг и президент Промышленного союза «Новое Содружество» Константин Бабкин.

Московский экономический форум основан в 2013 году, как международная экспертная площадка по выработке стратегических решений и антикризисных программ, направленных на развитие экономики России и международного экономического сотрудничества.

ЕРКРАМАС (yerkramas.org)

Հայաստանին նվիրված կլոր սեղան` Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում

Մարտի 26–ին Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում իր երկօրյա աշխատանքը սկսեց 2014 թ. Մոսկվայի տնտեսական ֆորումը:

Նրա առաջին օրվա լիագումար նիստերը վերլուծեցին ժամանակակից համաշխարհային գործընթացները և Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարները:

Ֆորումի մասնակիցների հետ իրենց պատկերացումները կիսեցին ՌԴ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազևը, Ռուսաստանի նախկին վարչապետ, ակադեմիկոս Եվգենի Պրիմակովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, Կիրգիզիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ասկար Ակաևը, Լեհաստանի նախկին փոխվարչապետ Գժեգոժ Կոլոդկոն, ուրիշ հայտնի գիտնականներ և քաղաքական գործիչներ, ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների ներկայացուցիչներ և Ֆորումի կազմակերպիչները:

Մարտի 27-ին Ֆորումը իր աշխատանքը կշարունակի թեմատիկ կլոր սեղանների տեսքով:

Դրանցից մեկը նվիրված է Հայաստանին և եվրասիական ինտեգրացիոն գործընթացին, որը կվարի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Կլոր սեղանում ելույթ ունեցողների թվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ Իգոր Չեռնիշենկոն և Ռաֆայիլ Զինուրովը, տնտեսագիտության դոկտորներ Ազա Միհրանյանը և Սերգեյ Կալենջյանը, քաղաքագետներ Անդրեյ Արեշևը և Անդրեյ Սմիռնովը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը, Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Հայաստանին նվիրված կլոր սեղանը տեղի է ունենում Ֆորումի կազմկոմիտեի և մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության համագործակցության արդյունքում:

Նշենք, որ Ֆորումի համանախագահներն են Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը և «Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ Կոնստանտին Բաբկինը:

Մոսկվայի տնտեսական ֆորումը հիմնվել է 2013 թ.` իբրև Ռուսաստանի տնտեսության և միջազգային համագործակցության զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման միջազգային փորձագիտական հարթակ:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության մամուլի ծառայությունից:

ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ