Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների․ փետրվարի 15-28, 2021 թ.

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին  և առաջադրված խնդիրներին։ Continue reading “Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների․ փետրվարի 15-28, 2021 թ.”

ՀՅԴ Հայ դատի շնորհիվ Նիդերլանդների խորհրդարանը որոշում է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հպարտությամբ հայտարարում է, որ նիդերլանդահայության և, մասնավորապես, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի՝ տարիներով կատարած անխոնջ աշխատանքն այսօր տվեց իր նոր արդյունքը։ Continue reading “ՀՅԴ Հայ դատի շնորհիվ Նիդերլանդների խորհրդարանը որոշում է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը”

Ամփոփագիր Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների
(10 նոյեմբեր-10 դեկտեմբեր 2020թ․)

2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները նույն թափով շարունակում են իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ ամբողջ աշխարհում։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։
Continue reading “Ամփոփագիր Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների
(10 նոյեմբեր-10 դեկտեմբեր 2020թ․)”

Հայ Դատի հանձնախմբի միջոցառումները Հոլանդիայում

Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը, համագործակցությամբ Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի հետ, փետրվարի 27-ին Հաագայում կազմակերպեցին բողոքի ցույց՝ Ադրբեջանի դեսպանության առջև։ Ցույցը, որն արդեն ավանդական է դարձել, ամեն տարի այս օրը տեղի է ունենում 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հարգելու, ինչպես նաև, որպես բողոքի արտահայտություն Ադրբեջանի ագրեսիայի դեմ։

Continue reading “Հայ Դատի հանձնախմբի միջոցառումները Հոլանդիայում”

Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին

Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին՝ տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
Continue reading / Ամբողջը →

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Նիդերլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։
Continue reading / Ամբողջը →

Գասպար Կարապետեան. «Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբերը Կը Վերաթարմանան Երիտասարդ Ոյժերով»

(ԳԱՆՁԱՍԱՐ) Եւ­րո­պա­յի տա­րած­քին Հայ Դա­տի գրա­սեն­եա­կի բաց­ման 15-ամ­եա­կին առի­թով, Հայ Դա­տի աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գե­լու, այդ աշ­խա­տանք­նե­րուն նոր թափ տա­լու եւ ըն­դար­ձա­կե­լու նպա­տա­կով, Պրիւք­սէ­լի Հայ տան մէջ 27-28 Մա­յիս 2017-ին Continue reading / Ամբողջը →

Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով՝ Պրիւքսէլի մէջ

ՊՐԻՒՔՍԷԼ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 2017թ. Մայիս 28) – Եւրոպայի տարածքին Հայ Դատի աշխատանքները համակարգելու, այդ աշխատանքներուն նոր թափ տալու եւ աշխարհագրութիւնը ընդարձակելու նպատակով, Պրիւքսէլի Հայ Տան մէջ 27-28 Մայիսին տեղի Continue reading / Ամբողջը →

Նիդերլանդներում կանցկացվի հանգանակություն ի նպաստ հալեպահայության

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հրավերով Նիդերլանդներում են գտնվում սիրիահայության հոգևոր առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը և համայնքի ղեկավարներից ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը։ ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը պաշտոնական Continue reading / Ամբողջը →

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի Continue reading / Ամբողջը →