Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին
Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին՝ տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: