Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում կրկին չքննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Այսօր, ի տարբերություն նախորդ երկու հետաձգումների, երբ կոնկրետ ժամկետ էր նշվում, հարցի քննարկումը հետաձգվեց անժամկետ:

Երեկ երեկոյան բանակցություններ էին տեղի ունեցել «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների պատգամավորների, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի միջև:

Continue reading / Ամբողջը →

Հայ Դատը Վերապահ Է Իսրայէլի Կողմէ Ցեղասպանութիւնը Ճանչնալու Արշաւին Նկատմամբ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Իսրայէլի խորհրդարանին մէջ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը օրակարգ բերելը Թուրքիոյ դէմ քաղաքական քայլ է. այսպէս նշեց Երուսաղէմի Հայ Դատի յանձնախումբի անդամ Նոյեմի Նալպանտեան՝ ընդգծելով, որ հայ համայնքը այդ ուղղութեամբ չէ ոգեւորուած:

Continue reading / Ամբողջը →

Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Սևանն անդրադարձավ փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:

«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- ասաց Հակոբ Սևանը: Նրա խոսքով՝ այժմ Իսրայելում ներքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված վարչապետ Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ:
Continue reading / Ամբողջը →

Պաղեստինում գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Պաղեստինում վերջին օրերին գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից:

Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, եղել են բախումներ Continue reading / Ամբողջը →

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մտահոգություններ ունի

(mediamax.am) Երեւան: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն այսօր Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ Երուսաղեմի հոգեւոր բոլոր պետերը միասնական նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Continue reading / Ամբողջը →

Հակոբ Սեվան. Իսրայելի հայ համայնքը կարևորում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն ուղղված քայլերը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, վերջին շրջանում այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ է նկատվում: «Վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստան-Իսրայել Continue reading / Ամբողջը →

Երուսաղեմի Հայ Դատի Հանձնախումբ. Այս սկանդալն ապացուցում է՝ Իսրայելը մասնակից է Արցախի դեմ թշնամական արարքներին

(news.am) Եթե Իսրայելը բարեկամական հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ, պետք է բացահայտի ճշմարտությունն ու պատասխանատուներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը՝ Continue reading / Ամբողջը →

Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Երուսաղեմում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը, միջոցառումների մեկնարկը Continue reading / Ամբողջը →

«Հայոց ցեղասպանությունը պատմութիւն և յիշողութիւն» նիւթով դասախօսութիւն՝ Կէզի ցուցահանդէսի ծիրէն ներս

Երեկ 2 Փետրուար 2017ին տեղի ունեցաւ դասախոսական երեկոյ Արեւելյան Երուսաղեմի իսլամական թանգարանի մէջ: Որպէս արուեստագէտ Տօր Կէզի «Եւրոպայի հիւանդ մարդը» խորագիրը կրող ցուցահանդէսը ամբողջացնող էջ Երուսաղեմի հայ դատի Յանձնախումբի ընկերներ Continue reading / Ամբողջը →

Թել Ավիվում հայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Ալեքսանդր Լապշինի

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Թել Ավիվում փետրվարի 3-ին Բելառուսիւդեսպանատան մոտ Հայ դատի հանձնախումբը, ՀՅԴ երիտասարդական միությունն անցկացնում են բողոքի ակցիա` ի պաշտպանություն լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը Continue reading / Ամբողջը →