Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում. կոնֆերանս Մոսկվայում

Ս/թ սեպտեմբերի 13-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ «Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում» խորագրով համաժողով, որը նախաձեռնել էր ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը: Ողջյունի խոսքով ներկաներին դիմեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Բորիս Սահակյանը և ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:

Օրվա բանախոս, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, կարևորելով հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների բնականոն զարգացումը, շեշտեց, որ Հայ Դատի պաշտպանությունը, թե պետական, թե խորհրդարանական և թե հանրային դիվանագիտության կարևորագույն խնդիրներից է, և որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի ազգային գաղափարախոսության վրա: Նրա խոսքով՝ հենց ազգային գաղափարախոսությունն է ընկած Հայ Դատի գործունեության հիմքում:
Continue reading “Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում. կոնֆերանս Մոսկվայում”

Հայոց Ցեղասպանության 103-երորդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Սանկտ-Պետերբուրգում

Հայոց Ցեղասպանության 103-երորդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ս.թ. ապրիլի 24-ի կեսօրին Սանկտ-Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:
Continue reading / Ամբողջը →

Արցախյան շարժման 30-ամյակը՝ Մոսկվայում

«30 երկար տարիներ` դեպի ազատություն»,- ասել է Հայ դատի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը: Նա վստահ է, որ հոբելյանական այս տարում լուրջ դիվանագիտական հաջողություններ են սպասվում Արցախի ճանաչման, կայացման ու զարգացման գործընթացներում:
Continue reading / Ամբողջը →

Состоялась конференция «Российско-армянское сотрудничество. Итоги, перспективы и основные вызовы».

15 декабря 2017 г., по инициативе РОО «Русско-армянское содружество», в Москве, в конференц-зале «Президент-Отель» состоялась международная конференция под названием: «Российско-армянское сотрудничество. Итоги, перспективы и основные вызовы». Continue reading / Ամբողջը →

Հարցազրոյց Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ. Մեր գրաւականը ժողովուրդն է՝ Հայ դատի աշխատանքներուն իր ներկայութեամբ եւ մասնակցութեամբ

(ՆՈՐ ՅԱՌԱՋ) – Դուք կը վարէք ՀՅԴ Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահի պաշտօնը։ Ինչպէս տեղեկացայ՝ նման պատասխանատւութիւն ստանձնած էք սիրայօժար կերպով եւ բաւական ժամանակ կը տրամադրէք այդ Continue reading / Ամբողջը →

Յուրի Նավոյանը պարգևատրվել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի մեդալով

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանի պարգևատրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալը հանձնելով՝ ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը իր ողջույնի խոսքում նշեց Յուրի Նավոյանի մեծ ավանդը Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական հասարակայնության զարգացման, Հայաստանի առաջատար վերլուծական կենտրոնների հետ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հարաբերությունների հաստատման և խորացման գործում:

Հայ համայնքի շնորհակալական այցը Մոսկվայում Գերմանիայի դեսպանություն

Օրերս Մոսկվայի հայ համայնքի պատվիրակությունը` Յուրի Նավոյան, Էդիկ Դանիելյան և Ռոբերտ Աբաղյան կազմով, Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում հանդիպում ունեցավ ՌԴ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցների հետ: Continue reading / Ամբողջը →

Ժիրինովսկու վիրավորական արտահայտությունը հայերին ու Հայաստանին ուղղված չի եղել. ՌԼԴԿ-ի մեկնաբանությունը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու «թքած ունենալ» արտահայտությունը չի վերաբերվել հայերին ու Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման Continue reading / Ամբողջը →

ՌԴ Պետական Դումայում ամփոփել են հայ համայնքի հետ համագործակցությունը

(hayernaysor.am) Հուլիսի 25–ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովի և Յուրի Նավոյանի հանդիպումը` «Ռուս-հայկական համագործակցություն» Continue reading / Ամբողջը →

Յուրի Նավոյան. ԼՂՀ նախագահի հարցազրույցը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանաձև է

(ԱՌԱՎՈՏ) ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Lenta.ru-ին` «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ժամանակի հարց է» վերնագրով բացառիկ հարցազրույցում, որը ռուսաստանյան լրատվամիջոցներին առաջինն է ապրիլից հետո, նախ Ադրբեջանի ապրիլյան գործողությունները Continue reading / Ամբողջը →