Կիրո Մանոյան. Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում ճնշում է Թուրքիայի վրա
(armradio.am) ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երեկ Ինդիանա նահանգը ընդունեց նման որոշում՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ԱՄՆ 48-րդ նահանգը:









