(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Թւականիս հինգշաբթի նոյեմբեր 23-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Բասրայի թաղականութեան ատենապետ եւ Հայ Դատի պատասխանատու՝ Խաժակ Վարդանեանին, որ Թեհրան էր եկել մասնակցելու «Հայ Դատն այսօր» «ՀՈՒՍԿ» հաստատութեան կողմից կազմակերպւած երկօրեայ համագումարին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:
Պրն. Վարդանեանը Բասրայի գաղութի մասին բաւական լայն տեղեկութիւններ փոխանցեց Սրբազան Հօրը:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց գործունէութիւնը եւ յաջողութիւն մաղթեց:
Յայտնենք, որ Առաջնորդ Սրբազան Հայրը 1970-ից 1974 թւականներին եղել էր Բասրայի եւ հարաւային Իրաքի շրջանի հոգեւոր հովիւը: