Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով այսօր՝ փետրվարի 25-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
«Երախտագիտություն» մեդալը Բակո Սահակյանը հանձնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ընթացքում: