White House Told Lindsey Graham to Block Genocide Vote

Photo caption: A meeting between Presidents Erdogan and Trump at the White House attended by senators on Nov. 13 was reportedly tense (Photo by Alex Wong/Getty Images)

Senator Lindsey Graham, the South Carolina Republican who famously blocked the Senate passage of the Armenian Genocide resolution told the Axios news site that the White House forced him to go to the Senate floor, after meeting with President Recep Tayyip Erdogan of Turkey and block the vote.

On November 13, immediately after Erdogan and President Donald Trump held a press conference at the White House, New Jersey Democratic Sen. Robert Menendez called for a unanimous consent vote for S.Res. 105—the Armenian Genocide resolution. Graham took to the Senate floor and cited his meeting with Erdogan on that day as the reason to not pass the Senate resolution saying that in view of the current crisis in Syria, as well as discussions with Turkey on its purchase of Russian weapons, the Senate should not move forward with the affirmation of the Armenian Genocide.

Axios reported that during the Oval Office meeting with Erdogan Graham had scolded the Turkish leader over his invasion of Syria and attacks on the Kurds, according to sources in the room.

Reportedly, Erdogan pulled out his iPad and showed the Oval Office group a propaganda video depicting the leader of the primarily Kurdish Syrian Democratic Forces as a terrorist. Graham then chided him, saying, “Well, do you want me to go get the Kurds to make one about what you’ve done?” he said.

Graham confirmed to Axios that as he was leaving the Oval Office, a senior White House staff member asked him to return the Senate and block the Armenian genocide.

“After the meeting, we kind of huddled up and talked about what happened,” Graham told Axios adding that he was asked to “object” to the resolution by a White House legislative affairs official

“I said sure,” Graham told Axios. “The only reason I did it is because he [Erdogan] was still in town. … That would’ve been poor timing. I’m trying to salvage the relationship if possible.”

Axios asked Graham whether he felt uncomfortable blocking the Armenian genocide resolution, and he replied: “Yeah. Because I like Bob [Menendez]. He’s been working on this for years, but I did think with the president of Turkey in town that was probably more than the market would bear.”

“I’m not going to object next time,” Graham added.

The “next time” happened on Thursday when Menendez and Texas Republican Senator Ted Cruz introduced the resolution again, only to be blocked by Georgia Republican Senator David Purdue, who was reportedly asked by the White House to oppose the measure.

On the Senate floor on Thursday, Perdue cited Erdogan’s meeting with Trump and the meeting between Secretary of State Mike Pompeo and Turkish leaders in Belgium last week as the reason for his objection.

“Senator Perdue objected due to concerns that passage of the resolution would jeopardize the sensitive negotiations going on in the region with Turkey and other allies,” said a Perdue spokesperson told Axios.

“No surprise. In the current Washington, DC environment – particularly in the wake of the near-unanimous (405-11) U.S. House adoption of the Armenian Genocide Resolution – no Senator is inclined – of their own accord – to stick their neck out – assuming major moral, media, and even electoral liabilities – in defense of Recep Erdogan’s lies,” said Armenian National Committee of America Executive Director Aram Suren Hamparian. The ANCA has issued a nationwide call alert to share the disappointment with Sen. Perdue’s opposition and encourage him to allow a vote on the Senate floor. Perdue may be reached at (202) 224-3521.

Menendez has vowed to continue pursuing the passage of the Armenian Genocide Resolution.

“I think Armenian-Americans, the world, and history should record who stands on the side of recognizing genocide for what it is — and who does not,” Menendez said in a statement.


Սպիտակ տունն է խնդրել արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: «Հորդորը եկել էր Սպիտակ տնից», – գրում է Axios պարբերականը՝ մանրամասնելով․ – «Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն ամենայն հավանականությամբ ուրախացնելու էր Էրդողանին. Լինդսի Գրահամը տեղում արգելափակել էր բանաձևը, որով Սենատը պաշտոնապես ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը»:

Ընդ որում, մինչ այդ, մասնակցելով Թրամփի և Էրդողանի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, Գրահամը կոշտ հանդիմանել էր Թուրքիայի առաջնորդին Սիրիա ներխուժելու և քրդերի վրա հարձակվելու համար: Ականատեսները լրատվամիջոցներին պատմել էին՝ երբ իրեն արդարացնելու համար Էրդողանը հանել է iPad-ն ու հակաքրդական, ակնհայտ քարոզչական տեսանյութ ցուցադրել՝ Քրդական դեմոկրատական ուժերի առաջնորդին ներկայացնելով որպես ահաբեկիչ, Գրահամը հակադարձել է՝ ասելով․ – «Ուզո՞ւմ ես ես էլ ասեմ քրդերին՝ մի տեսանյութ էլ պատրաստեն, թե դո՛ւ ինչ ես արել նրանց հետ»: «Միայն թե դրանից հետո, երբ սենատորը պատրաստվել է լքել Օվալաձև աշխատասենյակը, նրան է մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ու խնդրել, որ նա Սենատ վերադառնա և արգելափակի Էրդողանին կատաղեցնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը», – գրել է Axios-ը:

Գրահամը հաստատել է այս տեղեկությունը․ – «Հանդիպումից հետո մենք իրար գլխի հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել տեղի ունեցածը: Ինձ մոտեցավ Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան, ասաց, որ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևն ու խնդրեց՝ «չէի՞ք արգելափակի»: Ես ասացի՝ անշուշտ»: Ընդ որում, հանրապետական սենատորը պնդել է, թե վարչակազմի այդ խնդրանքին ընդառաջել է զուտ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահն այդ ժամանակ դեռ եղել է Վաշինգտոնում: «Ժամանակը նպատակահարմար չէր, ես փորձում եմ հնարավորության դեպքում փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները», – ասել է նա:

Սենատում, մինչդեռ, Գրահամը բոլորովին այլ պատճառաբանություն էր ներկայացրել: «Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է գունազարդենք պատմությունը կամ փորձենք այն վերաշարադրել, այլ՝ զբաղվենք ներկայի խնդիրներով: Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, և որոշակի հույսը, որ մենք միգուցե կարող ենք լուծումներ գտնել, ես արգելափակում եմ այս բանաձևը, ոչ թե անցյալի պատճառով, այլ՝ հանուն ապագայի», – հայտարարել էր սենատորը:

Axios-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ «անհարմար չզգացի՞ք այդ քայլն անելիս»: «Անհարմար էր», – ընդունել է Գրահամն ու խոստացել՝ նման բան այլևս չի լինի: «Մենենդեսն ինձ դուր է գալիս, նա տարիներով աշխատում է այդ փաստաթղթի վրա, բայց կարծում եմ՝ չափից դուրս կլիներ քվեարկությունը հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը մեր քաղաքում էր: Բայց հաջորդ անգամ չեմ պատրաստվում արգելափակել այն», – ասել է նա:

«Հաջորդ անգամ»-ը շատ չուշացավ. ուղիղ մեկ շաբաթ անց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզը վերստին շրջանառության մեջ էր դրել թիվ 150 բանաձևը՝ կոչ անելով Սենատին անհապաղ անցնել քվեարկության: Այս անգամ նրան էր միացել նաև հանրապետական Թեդ Քրուզը, ով Գրահամի հետ ներկա էր եղել նախագահներ Թրամփի և Էրդողանի հանդիպմանը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և կարևոր դաշնակից, բայց ընկերները և դաշնակիցները կարող են միմյանց ասել ճշմարտությունը: Եվ մենք չենք հարգում Ամերիկան ու մեր դավանած արժեքները, եթե վախենում ենք ասել ճշմարտությունը և միտումնավոր մասնակցում ենք դրա քողարկմանը», – ընդգծել էր Քրուզը:

Բանաձևը, սակայն, կրկին արգելափակվել էր, այս անգամ՝ հանրապետական Դեյվիդ Փերդյուի ջանքերով: Ընդ որում, Axios-ը պնդում է, թե հորդորը կրկին եկել է Սպիտակ տնից: Սենատորի խոսնակը պարբերականին ասել է՝ Փերդյուն գնացել է այդ քայլին, քանի որ մտահոգություն ունի, որ բանաձևի ընդունումը «կարող է սասանել տարածաշրջանում Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ շարունակվող զգայուն բանակցությունները»:

«Իրական, ավելի մեծ պատկերը, սակայն, հետևյալն է՝ Թրամփի վարչակազմը ճնշում է Թուրքիային՝ հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից, և մինչ նրանք բանակցում են, փորձում են թույլ չտալ, որ Կոնգրեսը բարձրաձայնի մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի գործած գազանությունների մասին», – եզրափակում է ամերիկյան պարբերականը:

Ավելի վաղ՝ անցած ամիս, Սենատի ստորին պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն Ներկայացուցիչների տան, որտեղ ցանկացած փաստաթուղթ քվեարկության է դրվում նախագահողի կողմից, վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու ցանկացած նախաձեռնություն:

Հեղինե Բունիաթյան
Azatutyun.am