(news.am) Առանց Հայաստանի համաձայնության ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անհնար է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը իրատեսական չէ հետեւյալ հասարակ պատճառով՝ ԵՏՄ-ին միանալը նշանակում է հատուկ հարաբերություններ մաքսային ոլորտում։ «Թուրքիան ԵՄ Մաքսային միության անդամ է։ Ես չեմ կարծում, թե ԵՄ-ն կհամաձայնի, որ Թուրքիան միաժամանակ լինի ԵՄ ՄՄ եւ ԵՏՄ-ի անդամ։ Իսկ եթե Թուրքիան որոշի դուրս գալ ԵՄ ՄՄ-ից, դա արդեն այլ հարց է, որը պետք է քննարկվի։ Հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության ԵՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անհնար է»,- ասել է Կիրո Մանոյանը։
Այն հարցին, արդյոք նա հնարավոր է համարում, որ Թուրքիան իր արտաքին քաղաքական վեկտորը կփոխի դեպի Ռուսաստանի եւ ԵՏՄ, Կիրո Մանոյանը պատասխանել է «Իր վարքագծով Թուրքիան փորձում է ոչ թե փոխել վեկտորը, այլ ավելի շուտ ճնշում գործադրել Արեւմուտքի վրա։ Դիտարկենք թեկուզ Չինաստանից կամ հիմա արդեն նաեւ Ռուսաստանից այդ նույն սպառազինությունների գնումը՝ ՆԱՏՕ-ի մասնակից երկիրը Ռուսաստանից գնում է ՀՕՊ համակարգեր։ Սա պարզապես ճնշում է Արեւմուտքի վրա, քանի որ այսպես մեկ օրում արտաքին քաղաքականության վեկտորը փոխել հնարավոր չէ։ Դա մեծ խնդիրների հետ է կապակցված։ Այսինքն Թուրքիան չի փոխում իր վեկտորը։ Իսկ Ռուսաստանը փորձում է օգտվել Թուրքիայի տրամադրվածությունից, որպեսզի սեպ խրի Արեւմուտքի հետ նրա հարաբերությունների մեջ։ Այդուհանդերձ, որքան տարաձայնություններ էլ որ լինեն Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ՝ Թուրքիան ու ՆԱՏՕ-ն եղել են ու կլինեն միասին»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զեյբեկչին Իզմիրում ցուցահանդեսի ժամանակ ասել է․ «Մենք առաջարկություն ունենք, որ Թուրքիան սկսի բանակցել ԵՏՄ-ի հետ՝ մաքսային համաձայնագիր կնքելու մասին։ Չխախտելով ԵՄ-ի հետ նույնատեսակ համաձայնագրերը՝ Թուրքիան ցանկանում է հարթել նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցություն»։
Manoyan: Turkey’s EAEU accession is impossible without Armenia’s consent
(news.am) Turkey’s accession to the Eurasian Economic Union (EAEU) is impossible without Armenia’s consent.
Giro Manoyan, head of the ARF-D Armenian Cause and Political Affairs Office, told the aforesaid to Armenian News-NEWS.am.
In his words, Turkey’s joining the EAEU is unrealistic, since this will mean special relations in the customs domain.
“Turkey is a member in the European Union [(EU)] Customs Union,” Manoyan explained. “I don’t think that the EU will agree that Turkey be a member in the EU Customs Union and the EAEU at the same time.”
When asked whether Turkey could change its foreign policy vector towards Russia and the EAEU, the ARF-D official responded as follows, in particular: “With its demeanor, Turkey isn’t attempting to change the vector, but rather put pressure on the West.
“And Russia is attempting to make use of Turkey’s mood, so as to drive a wedge between its [Turkey’s] relations with the West.
“Nonetheless, no matter what disagreements may be between Turkey and the EU, Turkey and NATO have been and will be together.”
The Minister of the Economy of Turkey, Nihat Zeybekçi, recently stated that his country intends to conclude a customs agreement with the EAEU.
The Eurasian Economic Union comprises Armenia, Russia, Belarus, Kazakhstan, and Kyrgyzstan.