(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։