(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» օդանավակայան իրականացրեց առաջին կանոնավոր չվերթը Հուրգադայից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի` Հուրգադա-Երևան և հակառակ ուղղությամբ և հինգշաբթի` Շարմ Էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքի տևողությունը մոտ երեք ժամ է:
Առաջին չվերթով Հայաստան ժամանեցին շուրջ 25 քաղաքացիներ` Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի հանձնախմբի ատենապետն ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։ Հայաստանում նրանց դիմավորեցին ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի խոսքով`ուրախալի օր է և շատ կարևոր քայլ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար, որը կլինի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրային ուղղություններով: Դեսպանի կարծիքով` սա շատ լավ սկիզբ է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը նշելու համար:
«Որքանով տեղյակ եմ, առաջին չվերթի բոլոր տեղերը զբաղեցրած են: Ակնկալում են հազարավոր հայ զբոսաշրջիկների, ինչպես նաև եգիպտացիների հոսք դեպի Հայաստան: Այս առումով ես լավատես եմ: Մենք ամեն անգամ փորձում ենք զարգացնել վիզաների տրամադրման մեխանիզմները: Հայերն այստեղ ոչ մի խնդիր չունեն: Ով հայ է` ես նրան վստահում եմ և տրամադրում եմ վիզա»,-ասաց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանը:
Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի դիտարկմամբ` Հայաստանը հիանալի վայր է, բնությունը գեղատեսիլ է, առողջարանները հարմարավետ են: Նրա կարծիքով՝ այդ ամենը շատ լավ հնարավորություն է եգիպտացիների համար Հայաստան գալ, ինչը կնպաստի նաև տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը:
«Anriva tour» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով` Եգիպտոսից դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվեթներն իրականություն դարձան իրենց ջանքերի շնորհիվ: «Air Cairo ավիաընկերությունը, բացի Թբիլիսիից, շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի նաև Հայաստան, որը կլինի կապող օղակ հայ համայնքի համար, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջությամբ: Երկու տարի աշխատել ենք այս ուղղությունը բացելու համար:
Այս թռիչքուղին կարևոր է նրանով, որ այլևս հայերը չեն մեկնի Թբիլիսի, այնուհետև Եգիպտոս: Վերջինս համարվում է առաջնային ուղղություններից մեկը: Հայ զբոսաշրջիկին առաջարկում ենք հինգաստղանի հյուրանոցում հանգստանալ, շատ մատչելի գներով: Եգիպտացիների համար առաջարկում ենք քրիստոնեական տուրիզմ»,- ասաց Ստամբուլյանը` հավելելով, որ առաջարկում են 220-230 հազար դրամից սկսած փաթեթներ, որոնց մեջ ներառված են ավիատոմս, դիմավորում, ճանապարհում, հյուրանոց և ապահովագրություն:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով` Air Cairo ավիաընկերությունը մինչ այժմ հայաստանյան շուկայում իրականացնում էր ոչ կանոնավոր ավիափոխադրումներ, իսկ ներկայումս դրանք
կլինեն կանոնավոր: «Համոզված ենք, որ կանոնավոր չվերթներն իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսության և զբոսաշրջության զարգացման վրա: Ինչպես նաև վստահ ենք, որ այս չվերթների հաճախականությունը կգործի ոչ միայն ամառային նավիգացիոն շրջանում, այլ նաև հետագայում ևս: Եգիպտոսում հայ համայնքի բավականին մեծ լինելու շնորհիվ, կարծում ենք, որ ուղղությունը պահանջված կլինի»,- ասաց Հովհաննիսյանը:
Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրեն Արա Խզմալյանի կարծիքով` համագործակցությունը նոր սկիզբ է առնելու, քանի որ ամեն նոր բացվող չվերթ իրենց առջև դնում է նոր խնդիրներ ու նպատակներ: «Ուղիղ չվերթն այնպիսի շուկա է բացում և հննարավորություններ ստեղծում, որ մենք պետք է պատրաստ լինենք դրանց պահանջներին: Պետք է իրականացնենք տարբեր միջոցառումներ, որոնք նպաստելու են մեր երկրի ճանաչողության բարձրացմանը, մեր այցելուների հոսքին և ծանոթացնելու են զբոսաշրջության գրավչությանը: Կարծում եմ այդ ներուժն ունենք»,- ասաց Խզմալյանը` կարծիք հայտնելով, որ եգիպտացիների համար Հայաստանը կարող է գրավիչ լինել, քանի որ փորձը, դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր
գալիս են Հայաստան վերադառնալու ցանկությամբ են ետ մեկնում: Խզմալյանի դիտարկմամբ` Հայաստանն անվտանգ պետություն է, մեր երկիրը քրեականացված չէ, մարդիկ կարող են հանգիստ զբոսնել ցանկացած ժամի, ցանկացած վայրում: «Մեր ազգային հանդուրժողականությունը և նկարագիրը, ստեղծված անվտանգ իրավիճակը շատ լուրջ ներուժ են մարդկանց գրավելու համար»,- հավելեց նա:
Առաջին չվերթի ուղևորներից Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը ոգևորված և տպավորված էր առաջին կանոնավոր չվերթից: «Շատ լավ թռիչք էր, շատ հանգիստ էր: Մոտ երեք ժամ էր տևում»,- ասաց նա:
Armenian tourists to depart for Hurghada and Sharm el-Sheikh through direct flight
(ARMENPRESS) The Egyptian ‘Air Cairo’ airline launched the first regular flight from Hurghada to Armenia’s ‘Zavrtnots’ airport, reports Armenpress.
During the entire year the Hurghada-Yerevan-Hurghada flights will operate every Monday and Sharm el-Sheikh-Yerevan-Sharm el-Sheikh every Thursday. The flight will last nearly three hours.About 25 citizens arrived in Armenia on the first flight: there were political and cultural figures of the Armenian community of Cairo, Chairman of the Armenian National Committee, as well as representatives of Armenian Catholic community, diplomatic community and famous journalists.
They were welcomed in Armenia by the Ambassador and Consul of Egypt, Tourism Director of the Development Foundation of Armenia (DFA) and other officials.
Tareq Maaty, Ambassador of Egypt to Armenia, said today is a happy day and it is a very important step to expand the friendly relations between the two countries. According to the Ambassador, this is a very good beginning for celebrating the 25th anniversary of diplomatic relations between the two countries. “As far as I know all the seats of the first flight are already ordered. Flow of thousands of Armenian tourists, as well as Egyptians to Armenia is expected. In this sense I am optimistic. Every time we try to develop the visa granting mechanisms. Armenians face no problems here. I trust the one who is an
Armenian and grant him/her visa”, the Egyptian Ambassador said. According to him, Armenia is a perfect place, has beautiful nature, the resorts are convenient here, and this is a good opportunity for Egyptians to visit Armenia which in its turn will boost the economic and trade ties.
Hripsime Stambulyan, Director of Anriva Tour agency said the flights from Egypt to Armenia turned into reality thanks to their efforts. “‘Air Cairo’ airline will operate regular flights to Armenia two times a week which will be a bridge for the Armenian community, as well as for those who are interested in tourism. We have worked for two years to open this flight. This route is important in a sense that the Armenian people will not have to depart for Tbilisi then to Egypt”, she said, adding that Armenia offers Christian tourism for Egyptians: the company offers tour packages starting from 220-230 thousand drams which covers the
ticket, reception, departure, hotel and insurance.
Spokesperson of the General Department of Civil Aviation Satenik Hovhannisyan said ‘Air Cairo’ airline previously operated irregular flights in Armenia. “We are convinced that the regular flights will positively affect the development of economy and tourism. We are also sure that the frequency of these flights will work not only in the summer navigation period, but also in future. We believe that there will be a great demand for this route thanks to the large Armenian community of Egypt”, Satenik Hovhannisyan said.
Tourism Director at the DFA Ara Khzmalyan said the direct flight opens such market and opportunities which will contribute to increasing Armenia’s recognition, flow of tourists. He said Armenia is a safe country, and it is not criminalized, people can freely go for walk at any time and any place they want.
Representative of the Armenian National Committee of Egypt Armen Mazlumyan, who was among the passengers, said the flight was very good and lasted nearly three hours.
أجواء احتفالية بمناسبة انطلاق أولى رحلات “اير كايرو” للطيران المنتظم بين مصر وأرمينيا (تحديث)
(الأرمنية) – انطلقت اليوم الثلاثاء رحلات الطيران المنتظم التي تسيرها شركة اير كايرو المصرية من مدينتي شرم الشيخ والغردقة إلى العاصمة الأرمينية يريڤان.
وحطت أولى هذه الرحلات في مطار زڤارتنوتس في الساعة الثامنة صباحاً بالتوقيت المحلي لمدينة يريڤان، قادمة من الغردقة.
وكان السفير طارق معاطي، سفير مصر فوق العادة لدى أرمينيا، على رأس مستقبلي الرحلة التي كانت تضم لفيفاً من مسؤلي الجالية الأرمنية بمصر، والسلك الدبلوماسي، والصحفيين المصريين. وقد أقيم حفل بالمطار بهذه المناسبة.
وتدخل شركة إير كايرو السوق الأرمينية للمرة الاولى، وهو الأمر الذي سيتيح للسياح الأرمن السفر إلى مصر من أرمينيا مباشرة، بدون تحمل عناء السفر إلى جمهورية جورجيا المجاورة، أو دفع مصاريف زائدة.
وستسير إير كايرو رحلاتها المنتظمة أيام الثلاثاء والخميس من كل اسبوع على مدار العام، وستخصص أيام الثلاثاء للرحلات من الغردقة، فيما ستخصص أيام الخميس للرحلات من شرم الشيخ.
وكانت شركة طيران مصرية آخرى هي AMC Airlines قد بدأت في تسيير رحلاتها بين مصر وأرمينيا يوم الأحد.
وتهدف أرمينيا إلى زيادة أعداد السياح القادمين إليها إلى نحو ثلاثة ملايين سائح سنوياً في غضون الخمسة أعوام المقبلة.
alarmaniya.net