(ԱԶԱՏ ՕՐ) Ատրպէյճանական հակահայ քարոզչութեան դէմ որպէս հակազդեցութիւն, Հինգշաբթի՝ 16 Փետրուարին երեկոյեան, Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական Միութեան մեծ թիւով ընկերներ ներկայ գտնուեցան Յունաստանի մօտ Ատրպէյճանի դեսպան Ռահման Մուսթաֆայէֆի գիրքի ներկայացման, նիւթ ունենալով «Ատրպէյճան՝ մեծ ուժերու կարգին, 1918-1920»։ Ներկայացումը կազմակերպուած էր Աթէնքի Ամերիկեան Գոլէճի Institute of Diplomacy and Global Affairs-ի կողմէ Աթէնքի կեդրոն՝ Փլաքայի մէջ գտնուող սրահին մը մէջ, որուն նախագահեց նախկին նախարար Անտրէաս Անտրիանոփուլոս։
Ազերի դեսպանը իր գիրքին ներկայացման խօսքին մէջ շարունակաբար յարձակողական եւ խեղաթիւրիչ նշումներ կատարեց Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերեալ, ինչպէս նաեւ յաճախակի կերպով անդրադարձ ըրաւ Հ.Յ. Դաշնակցութեան մասին։
Հարցումներու բաժնին, Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի կողմէ ընկերը խօսք առնելով, շեշտակիօրէն անդրադարձաւ դեսպանի տուած սխալ եւ անհիմն տեղեկութիւններուն մասին, անոնք մէկ առ մէկ ճշդեց եւ լուսարձակի տակ առաւ Ատրպէյճանի շարունակական յարձակողական գործողութիւնները Հայաստանի եւ Ղարաբաղի դէմ, Թուրքիոյ տրամադրած հսկայ զինուորական աջակցութիւնը Ատրպէյճանին, երկրէն ներս ժողովրդավարութեան սկզբունքներու եւ մարդոց իրաւունքներու ոտնակոխումը, մամլոյ ազատութեան կանխարգիլումը, ինչպէս նաեւ վերջերս անարդարօրէն ձերբակալուած լրագրող Ալեքսանտր Լափշինի հարցը։
Բնականաբար, սոյն հարցադրումները եւ հաստատումները խանգարեցին դեսպանին եւ օրուայ հանդիսավարին, որոնք ի վիճակի չեղան պատասխանելու հարցումներուն։ Ստեղծուեցաւ լարուած մթնոլորտ մը, Հ.Յ.Դ. Երիտասարդական Միութեան անդամները պաստառ մը բացին որուն վրայ արձանագրուած էր թէ Ղարաբաղը կը պատկանի հայ ժողովուրդին, ապա բացականչեցին նմանօրինակ լոզունքներ եւ խաղաղօրէն մեկնեցան։ Նշումի արժանի է, որ երեկոյի մասնակցողներու թիւը միայն 17 հոգի էր։
Յատկապէս Փետրուար ամսուն՝ Արցախեան հերոսապատումի օրերու նշման առիթով, ատրպէյճանական հակահայ քարոզչական այս փորձը, անգամ մը եւս, իր արժանի պատասխանը առաւ՝ շնորհիւ Հ.Յ.Դ Երիտասարդական Միութեան անդամներու յանդուգն քայլին։
Διαμαρτυρία της Αρμενικής Νεολαίας Ελλάδας υπέρ του Καραμπάχ
(Azad Or) Μέλη της Αρμενικής Νεολαίας Ελλάδας συμμετείχαν στην εκδήλωση που διοργάνωσε χθες το Institute of Diplomacy and Global Affairs του Αμερικανικού Κολλεγίου Αθηνών με την ευκαιρία της παρουσίασης του βιβλίου «Το Αζερμπαϊτζάν ανάμεσα στις μεγάλες δυνάμεις 1918-1920» του Συγγραφέα & Πρέσβη του Αζερμπαϊτζάν στην Ελλάδα κ. Ραχμάν Μουσταφάγιεφ.
Την εκδήλωση προλόγισε ο τ. υπουργός κ. Ανδρέας Ανδριανόπουλος.
Μετά την εισήγηση του Πρέσβη που περιείχε αρκετές ιστορικές ανακρίβειες και επιθετικές αναφορές κατά της Αρμενίας, ο εκπρόσωπος της Αρμενικής Εθνικής Επιτροπής πήρε τον λόγο και αφού σχολίασε τις αναληθείς αναφορές του Πρέσβη απεύθυνε ερωτήσεις σχετικά με την συνεχιζόμενη επιθετικότητα του Αζερμπαϊτζάν κατά της Αρμενίας και του Καραπάχ, για τον υπέρμετρο στρατιωτικό εξοπλισμό του Αζερμπαϊτζάν από την Τουρκία, την έλλειψη δημοκρατίας και την καταπάτηση των ανθρωπίνων δικαιωμάτων στην χώρα, την φίμωση του τύπου, καθώς και για την πρόσφατη σύλληψη του δημοσιογράφου Αλεξάντερ Λάπσιν. Βέβαια, δεν υπήρξε καμία απάντηση σε όλα αυτά τα ερωτήματα.
Αμέσως μετά τα μέλη της νεολαίας άνοιξαν πανό και αφού φώναξαν συνθήματα
υπέρ του Καραμπάγ αποχώρησαν ειρηνικά από την αίθουσα.
Αξίζει να σημειωθεί οι συμμετέχοντες στην εκδήλωση δεν ξεπερνούσαν τα δεκαπέντε άτομα.