EAFJD to send observation mission to NKR

(ARMENPRESS) The short-term observation mission of the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) consisted of 18 members will visit the Nagorno Karabakh Republic (NKR) on February 20 to observe the referendum on constitutional changes, Bedo Demirdjian, EAFJD liaison writes on Twitter, reports “Armenpress”.

Earlier it was reported that the Parliament of Armenia will send an observation mission to follow the referendum on constitutional changes in the NKR. The citizens of NKR who are in Armenia can take part in the voting in the NKR’s Permanent Representation in Armenia.

Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը դիտորդական առաքելություն կուղարկի Արցախ

(YERKIR MEDIA) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի 18 հոգուց բաղկացած կարճաժամկետ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կլինի Արցախում` դիտարկելու կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արցախում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հետևելու նպատակով դիտորդական առաքելություն կուղարկի նաև ՀՀ Ազգային ժողովը: ՀՀ տարածքում գտնվող ԼՂՀ քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում: