ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(օգոստոսի 15-սեպտեմբերի 15, 2023թ․) Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապես պայմանավորված լինել ադրբեջանական ընթացիկ ցեղասպան քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հոմանիտար և

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մեկնաբանությունն ԱՄՆ Սենատում Արցախի հարցով քննարկման վերաբերյալ

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ներկայությամբ անցկացվել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով

Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը։ Հայտարարությունը, դրա տարածման ժամանակն ու բովանդակությունը արդարացված չեն՝ հաշվի

Անդրե դը Բյուսի շնորհավորական ուղերձը Սամվել Շահրամանյանին

Բելգիայում ֆրանսախոս բարեկամության շրջանակի համակարգող Անդրե դը Բյուսը, բարեկամության շրջանակի անունից, շնորհավորական նամակ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․ Պարոն նախագահ, Տեղեկացանք, որ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է Եվրոպայի րաբբիական կենտրոնի վերջին հայտարարությունն Արցախի վերաբերյալ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ Այդ հայտարարությամբ

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատին կոչ է անում արգելափակել նախագահ Բայդենի կողմից նոր նշանակումները պետքարտուղարությունում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով արգելափակել ԱՄՆ պետքարտուղարությունում նախագահական այն նշանակումները, որոնք կարիք ունեն Սենատի վավերացման։ Կոչն ուղղվել է ելնելով

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության արգելքին միտված օրենսդրական նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Հայ դատի

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ

Հայ դատի Կանադայի հանձնախումբը օգոստոսի 19-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն