Հայ դատը ԱՄՆ-ից պահանջում է կասեցնել 2015-ին Ադրբեջանին ռազմական օգնության հատկացումը

Հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանության հետ կապված` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ակտիվացրել է Բաքվին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը կասեցնելու ջանքերը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Կոնգրեսին կոչ է անում կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը խստորեն դատապարտել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: