ANCA Advocates Bring Community Message of Peace, Prosperity and Justice to Capitol Hill

Community Leaders Join Members of Congress, Armenian and Artsakh Diplomats for a Congressional Spotlight on Expanded U.S. Support for Armenia, Artsakh and the Armenian Cause

WASHINGTON, DC – The first day of the Armenian National Committee of America’s (ANCA) grassroots advocacy Fly-In campaign concluded this evening with a standing-room-only Capitol Hill program featuring Congressional speeches, inspiring remarks by Armenia’s Ambassador and Nagorno Karabakh’s Permanent Representative, and a moving keynote address by the director of Stepanakert’s Lady Cox Rehabilitation Center – a regional clinic in urgent need of U.S. support.

Rhode Island Congressman Jim Langevin (D-RI) discusses efforts to expand the Lady Cox Rehabilitation Center in Karabakh with its Director Vardan Tadevosyan, the ANCA Board's Steve Mesrobian and ANCA Government Affairs Director Kate Nahapetian.
Rhode Island Congressman Jim Langevin (D-RI) discusses efforts to expand the Lady Cox Rehabilitation Center in Karabakh with its Director Vardan Tadevosyan, the ANCA Board’s Steve Mesrobian and ANCA Government Affairs Director Kate Nahapetian.

House Intelligence Committee Ranking Democrat Adam Schiff (D-CA), Armenian American Congresswoman Jackie Speier (D-CA), and Representatives Judy Chu (D-CA) and Jim Langevin (D-RI) were among House Members offering powerful remarks regarding ongoing grassroots efforts to support peace, prosperity and justice.

Armenian Ambassador to the U.S. Grigor Hovhannissian and Artsakh’s Permanent Representative to the U.S. Robert Avetisyan shared the Armenian nation’s efforts to foster regional peace and stressed the vital role of expanded ties with the United States. Offering impromptu remarks was Montebello, CA Mayor Jack Hadjinian, who shared his cities’ efforts to assist Artsakh through a special sister-city relationship with its capital, Stepanakert. In his keynote remarks, Lady Cox Rehabilitation Center Director Vardan Tadevosyan discussed the life-changing work of the internationally renowned program which helps over 1,000 adults and children with disabilities annually.

Tadevosyan traveled to Washington DC to join with ANCA advocates from throughout the U.S. who are participating in two full days of meetings with Congressional leaders on a host of community concerns, with special focus on expanded U.S. aid to Artsakh and Armenia; the implementation of Royce-Engel proposals for Artsakh peace; passage of the Armenian Genocide Truth and Justice Resolution (H.Res.154); and support for a State Department determination of genocide in describing the ISIL / Da’esh attacks against Christians, Yezidis and other minorities in the Middle East. A resolution, H.Con.Res. 75, led by Jeff Fortenberry (R-NE) and Anna Eshoo (D-CA) condemning the genocide was adopted unanimously on Monday evening. Secretary of State Kerry’s statement on the issue is expected later this week.

On Wednesday, March 16th, advocates will continue with a full day of meetings culminating in a reception at the Embassy of the Republic of Armenia.

The ANCA kicked off the week of grassroots activism with a national Congressional Call-In Day, with thousands of community calls advocating the peace, prosperity and justice message reaching Capitol Hill.

Complete coverage of the Capitol Hill Program and Congressional meetings to follow.

Photo: Congressional Armenian Caucus Co-Chair Robert Dold (R-IL) discusses Armenia and Artsakh aid priorities with the ANCA Board’s Raffi Hamparian, Aida Dimejian and Ken Hachikian and Lady Cox Rehabilitation Center Director Vardan Tadevosyan during the ANCA advocacy day Fly-In.

Հայ Դատը Խաղաղութեան, Բարգաւաճման Եւ Արդարութեան Պատգամներով Քոնկրես Կ՛այցելէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի նախաձեռնութեամբ եւ Արցախի ու Հայաստանի խաղաղութիւնը պահպանելու, անոր բարգաւաճման զարկ տալու եւ Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին համար հովանաւորներ ապահովելու նպատակներով, Մարտ 15-16ին, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ քոնկրեսականներու հետ կայացան շարք մը հանդիպումներ, որոնց մասնակցեցան Միացեալ Նահանգներու տարածքէն մայրաքաղաք ժամանած Հայ Դատի գործիչներ եւ համակիրներ՝ ընկերակցութեամբ Հայաստանէն եւ Արցախէն դիւանագէտներու։

Հանդիպումներուն առաջին օրուան աւարտին, Քոնկրեսի շէնքին մէջ տեղի ունեցած հաւաքի մը ընթացքին ելոյթներ ունեցան շարք մը քոնկրեսականներ, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի դեսպանը, Արցախի մնայուն ներկացուցիչը եւ Ստեփանակերտի մէջ պարոնուհի Քոքսի անուան վերականգնողական կեդրոնի վարիչը։

Տպաւորիչ ելոյթներ ունեցան Ներկայացուցիչներու տան անդամներ Էտըմ Շիֆ, Ճեքի Սփիր, Ճուտի Չու եւ Ճիմ Լենկվին։

Իրենց կարգին, Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեան եւ Արցախի մնայուն ներկայացուցիչ Ռոպեր Աւետիսեան լուսարձակի տակ առին շրջանին մէջ խաղաղութիւն հաստատելու համար Հայաստանի եւ Արցախի ջանքերը՝ միաժամանակ շեշտելով Միացեալ Նահանգներու իշխանութեանց հետ յարաբերութիւնները սերտացնելու կարեւորութիւնը։

Հակիրճ ելոյթ մը ունեցաւ նաեւ Մոնթեպելլոյի քաղաքապետ Ճեք Հաճինեան՝ խօսելով Ստեփանակերտի հետ Մոնթեպելլոյի հաստատած քոյր քաղաքի համաձայնութեան շնորհիւ՝ Արցախի տրամադրուող օժանդակութեանց մասին։

Իր կարգին, Ստեփանակերտի մէջ գործող պարոնուհի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կեդրոնի վարիչ Վարդան Թադէոսեան նկարագրեց ցարդ աւելի քան 1000 երեխաներու եւ չափահասներու կենսական օժանդակութիւն ապահոված սոյն կեդրոնին փրկարար աշխատանքը։

Նշենք, որ Մարտ 14ին, անսալով Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի կոչին՝ հազարաւոր ամերիկահայեր իրենց քոնկրեսականներուն հեռաձայնելով շեշտեցին հայանպաստ շարք մը բանաձեւերու վաւերացման կարեւորութիւնը։ Շեշտուեցաւ յատկապէս Արցախի մէջ խաղաղութիւնը պահպանելու նպատակով յղուած Ռոյս-Էնկըլ եւ Ռոյս-Շըրմըն նամակներուն նշանակութիւնը, ինչպէս նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի տրամադրուելիք օժանդակութիւնները աւելցնելու ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առնչուող Ներկայացուցիչներու տան թիւ 154 բանաձեւը վաւերացնելու կարեւորութիւնը։

ԱՄՆ-ում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը

(azatutyun.am) Արդեն չորրորդ օրն է Միացյալ Նահանգներում շարունակվում է հայանպաստ հարցերի առաջմղման արշավը։ Դրա մասնակիցները՝ զանգահարելով, անձնական հանդիպումներով, հորդորում են ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ աջակցել նախագահ Բարաք Օբամային ուղղված երկու նամակներին։

Նամակներից մեկը, հիշեցնենք, վերաբերում է ամերիկացի կոնգրեսականներ՝ Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Էդ Ռոյսի և Նյու Յորքից դեմոկրատ Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը, որոնք, հիշեցնենք, հայ – ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսումը կանխելուն միտված երեք կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել: Մյուս նամակը վերաբերում է Ամերիկայի արտաքին օժանդակությանը՝ ուղղված Հայաստանին և Ղարաբաղին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել Կապիտոլիումում, և այդ հանդիպումները դեռ շարունակվում են։

«Հանդիպումները՝ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում, հիմնականում տեղի են ունենում Ղարաբաղի, Հայաստանի և Ամերիկայի հարաբերությունների հզորացման, Հայոց ցեղասպանության արդար լուծման շուրջ։ Հանդիպում ենք թե՛ հայերի խնդիրներին ծանոթ ու հայկական ծրագրերին սատարող կոնգրեսականներին, թե՛ այն կոնգրեսականներին, որոնք մեզ զորավիգ չեն, որոնք իրականության մեջ առաջին անգամ են լսում հայերի խնդիրների մասին, նրանց տեղեկացնում ենք Ղարաբաղի արդար իրավունքների մասին, Ադրբեջանի շարունակական հարձակումների մասին», – ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

Անդրադառնալով այս քննարկումներին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության մասնակցությանը, Չուլջյանը նշեց. – «Երեքշաբթի երեկոյան Կապիտոլիումում տեղի ունեցավ հատուկ ձեռնարկ կոնգրեսականների հետ, որտեղ ելույթ ունեցան նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Երկուսն էլ շատ կարևոր թեմաներով խոսեցին՝ Արցախի ազատության վերաբերյալ։ Կարևոր քայլերը, որ ամերիկյան կառավարությունը կարող է անել, որ պետք է ճշտումներ անել, դիպուկահարներին հետ քաշել և Ալիևի վրա պետք է ճնշումը դնել, որպեսզի կարողանանք դադարեցնել այդ հարձակումները։ Երկու մեր՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները այդ թեմաներով շատ հստակորեն խոսեցին»։

Նա նշեց, որ Վաշինգտոնում է նաև Ստեփանակերտում գտնվող Lady Cox վերականգնողական կենտրոնի ղեկավարը՝ Վարդան Թադևոսյանը։ «Նա խոսեց, թե որքան կարևոր է շարունակել ամերիկյան օժանդակությունը Արցախին, որպեսզի կարողանան Արցախում այդ բուժկենտրոնը հզորացնել», – ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը։

ԱՄՆ կոնգրեսականները անհրաժեշտ են համարում Արցախի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչումը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 15-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետությունների բարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծել շարունակական և միասնական ջանքերի կարևորությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը և հանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող, Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը:

Միջացառումը վարում էր Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։

Իրենց ելույթներում ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցել Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմական արդարության վերականգնմանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր խոսքում անդրադարձել է կենտրոնի գործունեությանը, նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորությունն Արցախի և տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև կոնգրեսականների գրասենյակների և ՀՀ դեսպանության աշխատակիցներ, քրդական և եզդիական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և ամերիկահայ համայնքի անդամներ:

Artsakh Permanent Representative Delivers Speech on Artsakh and Armenia in Congress

(ASBAREZ) WASHINGTON — On March 15, Permanent Representative of the Nagorno Karabakh Republic to the US Robert Avetisyan delivered a speech at an event organized in the U.S. Congress on the initiative of the Armenian National Committee of America. The event was aimed at promoting peace in Artsakh and Armenia, contributing to the prosperity of the two Armenian states, and supporting the resolutions recognizing the Armenian Genocide.

In his speech, the Artsakh representative expressed his gratitude to the Committee for organizing the event, and stressed the importance of ongoing joint efforts.

Ambassador of the Republic of Armenia to the US Grigor Hovhannisyan, U.S. Congressmen, City Council Member of Montebello, California, Jack Hadjinian, and Director of the Stepanakert Caroline Cox Rehabilitation Center Vardan Tadevosyan, who had arrived in Washington to participate in the Committee’s events, delivered speeches. Head of the ANCA Washington Office Aram Hamparian chaired the event.

In their speeches, the U.S. Congressmen assured that they would continue to contribute to the security of Artsakh and Armenia, establishment of peace, and restoration of the historical justice, stressing the necessity of recognizing the right of the people of Artsakh to self-determination and the Armenian Genocide.

In his speech, Director of the Stepanakert Rehabilitation Center Vardan Tadevosyan briefed on the Centre’s activities, noting the importance of this humanitarian initiative for Artsakh and the region, and presented the problems and challenges facing the center.

Staff members of the U.S. Congressional Offices and Armenian Embassy to the US, representatives of the Kurdish and Yezidi political circles, journalists, and members of the Armenian community of America participated in the event.