«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը». ANCA-ն դիմել է ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին, նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու

Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների․ փետրվարի 15-28, 2021 թ.

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և

ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում սատարել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ, ամերիկյան առավելի քան քսան նահանգներից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, ով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի տակ է: