Την Παρασκευή 16 Σεπτεμβρίου αντιπροσωπεία της Αρμενικής Εθνικής Επιτροπής, αποτελούμενη από τους Γκιρό Μανογιάν – Πρόεδρο της Παγκόσμιας Επιτροπής, Σέρκο Κουγιουμτζιάν – Πρόεδρο της Ελληνικής Επιτροπής και Ζαβέν Κνουνί – μέλος της Ελληνικής Επιτροπής, συναντήθηκαν με τον Γραμματέα της Κεντρικής Επιτροπής του ΣΥΡΙΖΑ Παναγιώτη Ρήγα και τον Πολιτικό Σύμβουλο Εξωτερικής Πολιτικής του ΣΥΡΙΖΑ Νεκτάριο Μπουγδάνη. Κατά τη διάρκεια της συνάντησης έγινε αλληλοενημέρωση και ανταλλαγή απόψεων για θέματα διμερούς ενδιαφέροντος. Οι δυο πλευρές δεσμεύτηκαν να συνεχίσουν τις επαφές και να διευρύνουν το πεδίο συνεργασίας τους.
Հ.Յ.Դ. եւ Սիրիզա կուսակցութեան միջեւ հանդիպում
Ուրբաթ՝ 16 Սեպտեմբեր 2016ի կէսօրին, նախօրօք դասաւորումով, Աթէնքի մէջ տեղի ունեցաւ հանդիպում Հ.Յ.Դաշնակցութեան եւ Սիրիզա իշխող կուսակցութեան միջեւ։ Հանդիպումին կը մասնակցէին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու ընկ. Կիրոյ Մանոյեան եւ Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդր. Կոմիտէի անդամներ՝ ընկերներ Սերգօ Գույումճեան եւ Զաւէն Գնունի։
Սիրիզայի կողմէ ներկայ եղան կուսակցութեան ընդհ. քարտուղար Բանայեոթիս Ռիղաս եւ արտաքին հարցերու խորհրդատու Նեքթարիոս Պուղտանիս։ Հանդիպումը կայացաւ սիրալիր մթնոլորտի մէջ, որուն ընթացքին Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը ներկայացուց Արցախի հիմնահարցը ու տարածաշրջանի զարգացումները, Հայ Դատի միջազգային հետապնդման աշխատանքները, ինչպէս նաեւ հայ եւ յոյն պետութեանց յարաբերութիւնները եւ գործակցութիւնը։
Նշուեցան երկու կուսակցութեանց միջեւ յարաբերութեանց զարգացման հնարաւորութիւնները։ Յունական կողմը եւս ներկայացուց երկիրն ու պետութիւնը յուզող հարցեր եւ յատուկ անդրադարձ եղաւ յունահայ համայնքին համար։ Հանդիպման աւարտին, երկու պատուիրակութիւնները համաձայնեցան շարունակել երկողմ յարաբերութիւնները՝ գործակցութեան դաշտը ընդլայնելու հեռանկարով։