(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նոր թափ է հաղորդում Արցախի ճանաչման գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Մեզ համար Արցախի ճանաչումն աշխատանքային թիվ մեկ հարցն է: Այդ սկզբունքից ելնելով` Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Արցախի հարցը: Աշխատանքներ են տարվում թե՛ դեպի Եվրոպա Արցախի պաշտոնյաների այցի, թե՛ քայլեր են ձեռնարկվում եվրոպացի պաշտոնյաների այցը Արցախ կազմակերպելու ուղղությամբ»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Անդրադառնալով Բելգիայի պատգամավորական խմբի վերջին այցին Արցախ` Պետո Դեմիրճյանը նշեց, որ տպավորությունները դրական են: Եվրոպացի պատգամավորները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև տեսնելու, թե ինչպես է զարգանում Արցախը:
«Պատգամավորական խմբի այս վերջին այցելությունից հետո կարող ենք արձանագրել, որ Բելգիայի պատգամավորների շրջանում Արցախի դիրքերը ամրանում են: Նրանք պատշաճ ձևով տեղեկացվեցին Արցախի խնդրի վերաբերյալ: Առաջիկայում էլ շարունակելու ենք ակտիվ աշխատանքը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը կարևոր համարեց նաև սպասվող Երևան–Բրյուսել ուղիղ չվերթի իրականացումը, որը նախատեսված է մինչև տարեվերջ:
Նրա խոսքով` դրանով թե՛ հայկական համայնքի, թե՛ երկու երկրների քաղաքական գործիչների այցելություններն առավել դյուրին կդառնան, ուղիղ չվերթը կնպաստի ժողովուրդների ակտիվ գործակցությանը:
Ըստ նրա` այդ թռիչքները շատ կարևոր են ՀՀ-ԵՄ կապերի ամրապնդման համար:
EAFJD gives new impetus to Nagorno Karabakh Republic’s recognition process
(ARMENPRESS) YEREVAN – The European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) gives new impetus to the process of Nagorno Karabakh’s recognition, EAFJD Communication Director Bedo Demirjian said in an interview with Armenpress.
“The recognition of Nagorno Karabakh is a number one working issue for us. In this regard the EAFJD continues raising the Karabakh issue in various European circles. Works are carried out aimed at organizing Nagorno Karabakh officials’ visit to Europe, as well as the European officials visit to the NKR”, he said.
Referring to the Belgian MPs recent visit to the NKR he said the impressions are positive. The European MPs had an opportunity to get acquainted with the Karabakh issue, as well as to see how the NKR is developing. “After the MPs last visit we can say the NKR’s positions among the Belgian MPs are being strengthened. They were properly briefed on the Karabakh issue. We will continue carrying out active work in the future”, he said.
Bedo Demirjian also attached importance to the implementation of Yerevan-Brussels direct flight which will launch in 2016. He said due to it the visits of the Armenian community, as well as the political figures of the two states will become easier, the direct flight will contribute to the active cooperation. He said these flights are very important for strengthening Armenia-EU ties.