Du 8 au 11 septembre, le CDCA et la FRA Dachnaktsoutioun accompagne cette année encore en Arménie une délégation de parlementaires français conduite par Bruno le Roux, président du Groupe Socialiste à l’Assemblée Nationale et des députés Nathalie Nieson et Jean Launay. Charles Papazian président de la FRA Dachnaktsoutioun pour l’Europe occidentale et Harout Mardirossian, President du CDCA accompagne la délégation.
Au programme rencontre et discussion d’aujourd’hui avec le président de la République Serj Sarkissian, le President du Parlement Kaloust Sahakian, le président du groupe Dachnaktsoutioun a l’Asssemblée Nationale Armen Roustamian et l’ambassadeur de France en Arménie M. Jean Francois Charpentier.
Photo : Reunion de travail avec Armen Roustamian sur la reforme constitutionnelle, la reforme du code électorale, le changement du gouvernement et les prochaines élections municipales et legislatives.
Deuxième jour de la visite de Bruno Le roux, Nathalie Nieson et Jean Launay en Arménie
Séance de travail avec le ministre des collectivités territoriales David Lokian où il a été question de la coopération décentralisée mais aussi des mécanismes de lutte contre la corruption ou les conflits d’intérêt dans l’attribution de l’aide au développement des collectivités locales, et de la gestion de l’eau dans les zones rurales d’ Arménie.
Puis séance de travail avec le ministre de l’économie Ardzevig Minassian et du responsable de l’agence arménienne pour le développement Karen Meguerditchian qui intervient en soutien des entreprises arméniennes dans le cadre de leurs développement à l’international.
Enfin visite du Tumo center de Erevan qui montre comment l’Arménie peut rapidement devenir une place incontournable dans le domaine des hautes technologies, du numérique, de la robotique, du son et de l’image.
La délégation parlementaire est accompagnée par Charles Papazian, président de la FRA Dachnaktsoutioun Europe occidentale, Harout Mardirossian président du CDCA ANC France et de Giro Manoyan, membre du bureau mondial de la FRA Dachnaktsoutioun.
Séance de travail entre la délégation conduite par Bruno le Roux, accompagné de Nathalie Nieson et Jean Launay et le ministre de l’éducation nationale et des sciences Levon Mkerditchian. Le Ministre a rappelé entre autres les principales réformes qu’il a engagé depuis sa prise de fonction :
– Cantine désormais gratuite pour tous les élèves du primaire
– Adhésion au programme Erasmus+ permettant à des étudiants arméniens d’étudier à l’étranger avec une prise en charge par l’union européenne,
– Mise en place d’un fond permettant à des étudiants ayant été acceptés dans une des10 universités prestigieuses labellisées par le ministère d’être pris en charge à 50% par l’Arménie (12 à 15 étudiants sont ainsi pris en charge chaque année au MIT sur les 400 étudiants étrangers de cette prestigieuse université américaine)
– Adhésion au programme de lutte contre la corruption dans l’éducation de l’union européenne
– Prise en charge à 50% des frais de scolarité des étudiants qui se sont engagés volontairement en avril au Karabagh.
Le ministre n’a pas caché qu’il restait beaucoup à faire notamment dans les zones rurales et dans certaines matières pénalisées par un manque de débouchés. Bruno le Roux a souhaité que les efforts en matière d’éducation se renforcent aussi au Karabakh en citant les actions engagées par les mouvements de jeunesse de la FRA Nor Seround Ayf France dont le Projet Yerguir – Երկիր Ծրագիր : Projet humanitaire de la FRA Nor Seround La délégation française et le ministre ont manifesté la volonté d’un développement de l’enseignement du français que ce soit au primaire ou dans le cadre universitaire. Des projets concrets seront étudiés au cours des prochains mois
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը
(president.am) Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը: «Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ շեշտել Ֆրանսիայի բազմաթիվ խորհրդարանականների հետևողական աշխատանքը, որը երկրի խորհրդարանում ծառայում է ինչպես հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այնպես էլ առհասարակ միջպետական համագործակցության ամրապնդմանը»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես մեր երկրին սատարելու համար: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահն անուրանալի է համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը և խորին երախտագիտություն հայտնել իշխանություններին ու ֆրանսիացի ժողովրդին՝ կարևորելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Գոհունակությամբ խոսելով պարբերական դարձած փոխայցելությունների և ակտիվ շփումների մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն այնքան ծավալուն է, որ հաճախակի հանդիպումների ժամանակ անգամ բազմաթիվ կարևոր և օգտակար հարցեր կան քննարկելու:
Բրյունո լը Ռուն ՀՀ Նախագահին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ քննարկել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական փոխգործակցության խորացման հնարավորություններն ու երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը:
Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահը ջերմությամբ է հիշել ՀՀ Նախագահի հետ անցյալ տարի իր գլխավորած պատվիրակության հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խորհրդարանականների խնդրանքով ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու նպատակը: Բրյունո լը Ռուն նշել է, թե ուրախ է տեսնել ինչպես է բարեփոխումների գաղափարն այն ժամանակ այդքան ջերմեռանդորեն պաշտպանող ՀՀ Նախագահը այսօր էլ շարունակում հետևողականորեն ընթանալ այդ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների կենսագործման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետներով:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ առանձնակի կարևորելով հայ ժողովրդի բարեկամ Նախագահ Օլանդի անձնական ջանքերի ներդրումը բանակցային գործընթացն առաջ մղելու գործում:
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը
(parliament.am) ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:
Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու դեպքում էլ Հայաստանը մշտապես ստացել է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:
Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, կարեւորել է դրանց ղեկավարների մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները բարեկամական են եւ իրենք ուրախ են Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին այստեղ գտնվելու համար: Պատվիրակության ղեկավարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նշել է, որ արվում է ամենը՝ ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:
Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ իրենք անհանգստացած են Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչի ապացույցն էր նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը դարձավ բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ: Նա նշել է, որ իրենք անցյալ տարի եղել են շփման գծում եւ ծանոթացել բնակիչների խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնել օգնելու արցախցի երիտասարդներին: Ըստ նրա՝ այսօր այդ ծրագրերն իրականություն են դառնում:
Հանդիպմանը կարեւորվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների առավել սերտացումը, անդրադարձ է կատարվել մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին: