ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, «Լոյս» եւ «Այբ» հիմնադրամներուն հետ համագործակցութեամբ կազմակերպուած «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հաւաքի մասին «Հայերն այսօր»-ը զրոյց ունեցած է ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեանի հետ, որ նաեւ ընդգրկուած էր երիտասարդական հաւաքի «Հայկական շահերու պաշտպանութիւն եւ մետիա» աշխատանքային խումբին մէջ եւ Յուլիս 13-ին հանդէս եկաւ «Եւրոպայի մէջ հայկական հարցերու վերաբերեալ արդիւնաւէտ քաղաքականութիւն եւ որոշումներու ընդունում» թեմայով զեկուցմամբ:
Պետօ Տէմիրճեան, կարեւոր համարելով համաժողովի կազմակերպումը, նշեց. «Ինքնին գովելի եւ ուշադրութեան արժանի նախաձեռնութիւն է, քանի որ աշխարհի տարբեր համալսարաններու հայ ուսանողները մէկտեղուած են Հայաստանի մէջ` քննարկելու բոլորիս համար կարեւոր հարցեր, այն է` երիտասարդ մասնագէտներուն կողմէ յետագային Հայրենիքի մէջ իրենց մասնագիտական ներդրումները կատարելու խնդիրը: Այս օրերուն ընթացքին անոնք հնարաւորութիւն ունեցան ըստ մասնագիտութիւններու` խումբերու բաժնուիլ եւ խօսիլ լայնածաւալ հարցերու շուրջ: Այս հաւաքը նաեւ Հայաստան-Սփիւռք կապերու ամրապնդմանը նպաստելու լաւագոյն միջոցներէն է»:
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբի հաղորդակցութեան պատասխանատուն յոյս յայտնեց, որ նման ձեռնարկները շարունակական բնոյթ կը կրեն եւ յոյս յայտնեց, որ յետագային աւելի ընդլայնուած կազմով պիտի ըլլան ոչ միայն ուսանողներու, այլեւ` սփիւռքեան տարբեր երիտասարդական կազմակերպութիւններու անդամներու մասնակցութիւնը, քանի որ այդ ամէնը կազմակերպելու համար բոլոր նախադրեալները կան:
«Հայ երիտասարդները հետաքրքրուած են համահայկական շահերու պաշտպանութեամբ, որուն մէջ, անշուշտ, ներգրաւուած են Հայ դատի արդարացի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերը. անոնք իրենց մտահոգութիւնը կը կիսեն, տեսակէտները կը հնչեցնեն` փորձելով հնարաւորինս օգտակար ըլլալ Հայրենիքին: Պարզապէս անոնց աւելի շատ պէտք է ընդգրկել այս հաւաքներուն մէջ եւ խթանել անոնց յառաջընթացը, որպէսզի իւրաքանչիւրն իր ոլորտին մէջ փորձառութիւն ձեռք բերէ եւ վստահութեամբ լեցուի»,-նշեց Պետօ Տէմիրճեան:
Զրոյցին աւարտին Պետօ Տէմիրճեան անդրադարձաւ նաեւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբի ծաւալած գործունէութեան` իր խօսքին մէջ մասնաւորապէս ըսելով. «Մեր աշխատանքները անվերջ են, օրակարգին մէջ միշտ Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանութեան հարցերն են, որոնց ուղղութեամբ մշտական գործընթացքի մէջ կը գտնուինք: Կ’օժանդակենք նաեւ Եւրոպայի հայ համայնքներու համախմբուած աշխատանքներ իրականացնելուն:
Այժմ մեր ուժերը կեդրոնացուցած ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ: Մօտ երկու շաբաթ առաջ Արցախեան քառօրեայ պատերազմի հարցերուն հետ կապուած` Պելճիգա հրաւիրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, որմէ անմիջապէս յետոյ մեր մօտ եկաւ Արցախի մարդու իրաւունքներու պաշտպան Ռուբէն Մելիքեանը:
Անոնք տարբեր մակարդակներով հանդիպումներ ունեցան քաղաքական, հասարակական կազմակերպութիւններու անդամներուն եւ հայ համայնքին հետ: Հանդիպումներ ունեցան նաեւ Պելճիգայի քաղաքական դաշտի ներկայացուցիչներուն հետ` ամրապնդելու ԼՂՀ – Պելճիգա կապը:
Քննարկումներ ծաւալեցան նաեւ Ատրպէյճանի կողմէ սանձազերծուած ապրիլեան քառօրեայ պատերազմի հետեւանքով ստեղծուած իրավիճակին եւ յետագային ատկէ բխող ընելիքներուն շուրջ»:
Գէորգ Չիչեան
Bedo Demirjian: “Armenian youth are interested in the protection of Armenian interests”
Hayern Aysor’s correspondent talked about the first “Armenia. Create Together” youth forum (organized by the RA Ministry of Diaspora, in association with the Armenian General Benevolent Union, Luys Foundation and Ayb Foundation) with communication correspondent of the ARF-D Armenian National Committee of Europe Bedo Demirjian, who was also part of the “Advocacy and Media” Atelier and delivered a speech entitled “Effective Policy and Adoption of Decisions on Armenian Issues in Europe” during a July 13 session.
Bedo Demirjian attached importance to the forum and stated the following: “This is a commendable initiative that deserves attention since Armenian students of different universities have gathered in Armenia to discuss major issues of national concern, that is, to have the young professionals invest their professional knowledge in the Homeland in the future. During the forum, they had a chance to split into groups according to their professions and talk about major issues. This forum is also one of the best ways of contributing to the strengthening of Armenia-Diaspora relations.”
The communication correspondent of the ARF-D Armenian National Committee of Europe voiced hope that such initiatives would be ongoing and that they would engage not only students, but also members of different Diaspora Armenian youth organizations since there are all the prerequisites for organization.
“Armenian youth are interested in the protection of Armenian interests, and of course, the just solution of the Armenian Cause and the self-determination of Nagorno-Karabakh are some of those interests. The youth share their views and concerns in an attempt to help the Homeland as much as they can. They simply need to participate in more similar forums and make progress so that each young Armenian gains experience in his or her respective field and be confident,” Bedo Demirjian stated.
At the end, Bedo Demirjian also touched upon the activities carried out by the ARF-D Armenian National Committee of Europe and particularly said the following: “We always have a lot of work to do. The issues of Nagorno-Karabakh and the Armenian Genocide are always on the agenda, and we are in a constant process. We also assist in the coordinated activities of the Armenian communities of Europe.
Currently, we are focused on the Nagorno-Karabakh conflict. About two weeks ago, we invited President of the Nagorno-Karabakh Republic Bako Sahakyan to Belgium to discuss the four-day Artsakh war. After that meeting, we invited Human Rights Defender of Artsakh Ruben Melikyan.
They had meetings with members of Armenian political and non-governmental organizations and the members of the Armenian community, as well as with Belgian politicians in order to strengthen the ties between Belgium and the Nagorno-Karabakh Republic.
Discussions were also held on the situation created as a result of the four-day war that Azerbaijan unleashed in April and the actions that need to be taken in the future.”
Gevorg Chichyan
Տեղի ունեցավ «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի` «Հայաստանի շահերի պաշտպանությունն արտերկրում» թեմայով չորրորդ նիստը
(hayernaysor.am) Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի` «Հայաստանի շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի չորրորդ նիստը շարունակվեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան գրասենյակում: «Հայաստանի շահերի պաշտպանությունն արտերկրում» թեմայով նիստը վարում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Հայկական շահերի պաշտպանությունն ԱՄՆ-ում» թեմայով հանդես եկավ Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա խոսեց Հայաստանի և Արցախի մասին արդյունավետ քարոզչություն մշակելու, կազմակերպելու, կարճ, բայց համապարփակ տեղեկատվական նյութեր պատրաստելու և ԱՄՆ կոնգրեսականներին դրանք հասցեական ներկայացնելու անհրաժեշտության մասին: «Այսօր համայն Սփյուռքի ուշադրության կենտրոնում Արցախի հարցն է, և յուրաքանչյուր սփյուռքահայ մտածում է՝ ինչպե՞ս օգնել Ղարաբաղին: Ես պնդում եմ, որ յուրաքանչյուր հայ նախ պետք է այցելի Արցախ և Հայաստան, սեփական աչքերով տեսնի խնդիրներն ու կարիքները, ապա միայն իր օգնությունը բերի Հայրենիքին», – նշեց նա:
Այնուհետև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետօ Տեմիրճյանը հանդես եկավ «Եվրոպայում հայկական հարցերի վերաբերյալ արդյունավետ քաղաքականություն և որոշումների ընդունում» զեկույցով: Բանախոսը միացավ Արփի Վարդանյանի՝ Հայաստանն ու Արցախը նախևառաջ անձամբ տեսնելու և օտար երկրների կառավարություններում, սենատներում հայկական հարցը ճիշտ լույսի ներքո բարձրացնելու, քարոզելու կարծիքին: Նա խոսեց Եվրոպայի հայկական համայնքներում տարվող լոբբիստական աշխատանքների և գրանցված արդյունքների մասին:
Պետօ Տեմիրճյանը նշեց, որ Եվրոպայում գործող հայկական կազմակերպություններից ոմանք սկսել են համագործակցել և համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում այդ համագործակցությունն իր պտուղները կտա:
ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլաս Տավիտյանը խոսեց «Արդյունքների քաղաքականության և այն մասին, թե ինչ կարող է Եվրոպան անել հայերի և Հայաստանի համար» թեմայով:
Նա նշեց, որ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ուշադրության կենտրոնում են մասնավորապես Եվրոպա-Հայաստան տնտեսական կապերի խթանմանը, Հայաստանին և Արցախին հնարավորինս արդյունավետ օգնելուն, Եվրոպայում հայկական մշակութային արժեքների պահպանությունը կազմակերպելուն, Հայոց ցեղասպանության և Արցախյան հիմնահարցի լոբբինգի վերաբերյալ խնդիրները:
«Հայկական շահերի պաշտպանությունը Ռուսաստանում» զեկույցով հանդես եկավ «Եվրասիական մեդիա գրուպ» ընկերության նախագահ Վարդան Տողանյանը: Նա նույնպես շեշտը դրեց Հայաստանի և ողջ հայության կողմից հայկական ուղերձների ճշգրտման և ձևակերպման վրա: «Շատ կարևոր է գործի ընթացքը արդյունքի հետ չխառնելը: Այն, որ տպագրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ գրքեր, գործընթացն է, իսկ ո՞րն է արդյունքը: Կարծում եմ՝ ճիշտ նկատեց Արփի Վարդանյանը, որ հաստափոր գրականությունը օտար պետությունների ղեկավարներին և հասարակությանը հետաքրքիր չեն: Նրանց համար ավելի հասանելի և ընդունելի են Հայաստանի և Արցախի մասին պամող փոքրիկ տեղեկատվական թերթիկները»:
Նիստավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը նշեց, որ համահայկական օրակարգում Արցախի հիմնահարցը պետք է առաջին տեղում լինի: «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բանախոսներին՝ իրենց երկրներում Հայ Դատի և բազմաթիվ այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու, խնդիրները բարձրացնելու համար: Իհարկե, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն, մենք պետք է գործի դնենք բոլոր հնարավոր լծակները՝ հարցն արդյունավետ բարձրացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Այդ լծակներից են ԱՄՆ մի քանի քաղաքների կողմից ԼՂՀ ճանաչումը, եվրոպական և Արցախի մի շարք քաղաքների քույրացումը, տարբեր երկրների և Արցախի խորհրդարանական ձևաչափերով հանդիպումները, ԱՄՆ մի քանի ծրագրերին՝ Արցախը՝ որպես կողմ ներգրավելը»:
Եզրափակելով խոսքը՝ Բեքարյանը նշեց. «Երկու բանաձևում կարելի տալ մեր ծավալած գործունեությանը՝ առաջին՝ հավատալ մեր գործի ճշմարտացիությանը, աշխատել այդ ուղղությամբ և երկրորդ՝ աշխատել միասնաբար, քանի որ այդ դեպքում հաղթանակը մերը կլինի»:
Հանդիպման ավարտին հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել բանախոսներին և ստանալ սպառիչ պատասխաններ:
Fourth session on “Advocating Abroad” of the first “Armenia. Create Together” youth forum was held
(hayernaysor.am) On July 13, the fourth session of the “Advocacy and Media” atelier of the first “Armenia. Create Together” youth forum (organized by the RA Ministry of Diaspora, in association with the Armenian General Benevolent Union, Luys Foundation and Ayb Foundation) continued at the office of the Armenian General Benevolent Union in Yerevan. The session was entitled “Advocating Abroad” and moderated by Deputy of the National Assembly of the Republic of Armenia Karen Bekaryan.
In her speech entitled “Advocating in the USA”, Regional Director of the Armenian Assembly of America in Armenia Arpi Vartanian talked about the need of advocating and organizing advocacy for Armenia and Artsakh effectively, preparing short, yet comprehensive materials and addressing them to U.S. Congressmen. “Today, the issue of Artsakh is in the focus of all Armenians around the world, and every Armenian in the Diaspora is thinking about how he or she can help Nagorno-Karabakh. I insist that every Armenian visit Artsakh and Armenia, see what the people need and what problems they face and then help the Homeland,” Vartanian stated.
Communication correspondent of the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) Bedo Demirjian delivered a speech entitled “Effective Policy on Armenian Issues and Adoption of Decisions in Europe”. The speaker seconded Arpi Vartanian’s opinion that Diaspora Armenians must first visit Armenia and Artsakh and then advocate Armenian issues to the Senates and governments of foreign countries. Demirjian also talked about the lobbying of Armenian communities in Europe and the results that have been achieved.
Bedo Demirjian stated that some Armenian organizations of Europe have started collaborating and expressed certainty that the results of that collaboration would soon be visible.
Chairman of AGBU Europe Nicholas Tavitian delivered a speech entitled “About the Policy of Results and What Europe Can Do for the Armenians and Armenia”.
He stated that AGBU Europe was particularly focused on promoting economic relations between Europe and Armenia, providing assistance to Armenia and Artsakh as effectively as possible, organizing the protection of Armenian cultural values in Europe and lobbying for the Armenian Genocide and the Artsakh issue.
President of Eurasian Media Group Vardan Toghanyan gave a speech entitled “Advocating in Russia” and also placed emphasis on the precision and formulation of the messages of the Armenians from Armenia and all Armenians around the world. “It is very important not to mix the process with the results. The publication of several books devoted to the Armenian Genocide is the process, but what is the result? I think Arpi Vartanian was right when she noted that the heads and societies of foreign states aren’t interested in vast amounts of literature. Small informative leaflets about Armenia and Artsakh are more accessible and understandable for them.”
The moderator of the session, Deputy of the National Assembly of the Republic of Armenia Karen Bekaryan stated that the Artsakh issue must be the first item on the pan-national agenda. “I would like to thank all the speakers for properly presenting the activities of the Armenian National Committees in their respective countries and other activities and for raising the issues. Of course, as long as the international community hasn’t recognized Artsakh as an independent state, we Armenians need to use all the possible levers to raise the issue effectively and find solutions. Some of those levers are the recognition of the Nagorno-Karabakh Republic by several U.S. cities, the establishment of sister ties between cities of Artsakh and European cities, meetings of the parliamentarians of Artsakh and different countries and the engagement of Artsakh in several U.S. programs as a party.”
In closing, Bekaryan stated the following: “There are two formulas for our activities. The first is to believe in the righteousness of our efforts and work towards that, and the second is to work together because only in that case will we achieve victory.”
At the end of the meeting, the participants asked the speakers their questions and received exhaustive answers.
«Շատ կարևոր է կրթված, խելացի երիտասարդների մասնակցությունը»
(hayernaysor.am) Հուլիսի 11-ից 14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ Երևանում անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի հուլիսի 13-ի նիստում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետօ Տէմիրճեանը (Բելգիա, Բրյուսել) հանդես եկավ «Եվրոպայում Հայկական հարցերի վերաբերյալ արդյունավետ քաղաքականություն և որոշումների ընդունում» թեմայով զեկուցմամբ, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլա Տավիտյանը (Բելգիա, Բրյուսել) ներկայացրեց «Արդյունքների քաղաքականություն: Ի՞նչ կարող է Եվրոպան անել հայերի և Հայաստանի համար» զեկուցումը:
Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պետօ Տէմիրճեանին և Նիկոլա Տավիտյանին: Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» ֆորումին հետաքրքիր և ուշագրավ զեկուցումներով հանդես գալու համար և հետաքրքրվեց երիտասարդական հավաքի մասին նրանց տպավորություններով, կարծիքներով ու առաջարկներով:
Պետօ Տէմիրճեանը գոհունակությամբ նշեց, որ ընդհանուր առմամբ լավ տպավորություն է ստացել, լավ նախաձեռնություն է, բայց կցանկանար, որ հաջորդ տարիներին ավելանան և՛ մասնակիցների թիվը, և՛ տարբեր երկրների երիտասարդների ընդգրկվածությունը:
Նիկոլա Տավիտյանը նույնպես գոհ էր հավաքի կազմակերպվածությունից: Նա կարևորեց կրթված, խելացի երիտասարդների մասնակցությունը, որոնց պետք է ճիշտ ուղղորդել և միավորել, գոնե Եվրոպայում երիտասարդական ցանց ստեղծելու նպատակով: Նա մասնավորապես նշեց. «Լավ կլիներ, որ զրույցի ֆորմատով էլ շփվեինք, հասկանալի լիներ նրանց կրթվածության, գիտելիքների մակարդակը: Այդպես աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ»:
Նախարարը, հյուրերին լսելուց հետո նշեց. «Կարծում եմ, որ հաջորդ տարի երիտասարդների խմբերը կմեծացնենք, աշխարհագրությունն էլ կընդլայնենք: Թող գան, ծանոթանան Հայրենիքին, շփվեն միմյանց հետ: Դա կնպաստի, որ կապվեն Հայաստանի հետ, ավելի հայանան»:
Քննարկվեցին համայնքային, լեզվի և ինքնության պահպանման և այլ հարցեր: