(ԱՊԱՌԱԺ) Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք: Նախագահը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի եւ մի շարք պաշտոնյաների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի եւ Արցախի փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ արցախյան եւ տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջեւ կապերի հաստատումն ու զարգացումը հանդիսանում է երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից մեկը,հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ մարդասիրական ոլորտներում:
Նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին նաեւ մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն օրը նախագահն այցելել է Մեխելեն քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ ծաղկեպսակ դրել այնտեղ:
Բակո Սահակյանը կարեւորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից:
Այցելությունների ժամանակ ԼՂՀ նախագահին ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Meeting with mayor and a group of officials of the Mechelen city
On 10 June Artsakh Republic President Bako Sahakyan visited Belgian city of Mechelen, the President’s press office reported.
The President met mayor of the city Bart Somers, deputy mayor Marc Hendrickx and a group of officials.
Issues related to the cooperation between Mechelen and Artsakh were discussed during the talks.
President Sahakyan noted that establishing and developing ties between cities and regions of Artsakh and other countries were among the pivotal directions of bilateral cooperation especially in economic, cultural, scientific-educational and humanitarian spheres.
An official reception in honor of the President was organized in Mechelen city administration attended also by representatives of a range of Armenian organizations.
On the same day the President visited the Mechelen cross stone-monument devoted to the Armenian Genocide victims and laid a wreath there.
Bako Sahakyan signified the existence of such memorials in various countries emphasizing their role in the international recognition of the Armenian Genocide and perpetuating the memory of innocent victims.
President Sahakyan was accompanied by EAFJD President Kaspar Karampetian.
Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում
(ԱՊԱՌԱԺ) Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ ֆրանկոֆոն խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր եւ արդյունավետ ուղղություն:
Նախագահին ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Հանդիպում Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ
(president.nkr.am) Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ:
Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետեւանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում հանդիպման կազմակերպիչներին՝ նշելով, որ այն օգտակար եւ պահանջված է, հատկապես՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակաշրջանում:
Ամփոփելով Արցախի պատվիրակության այցը Բելգիա, Բակո Սահակյանն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ եւ փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ:
Meeting with Belgian academic circles
(president.nkr.am) On 10 June Artsakh Republic President Bako Sahakyan held a meeting with Belgian academic circles in the “Fondation Universitaire” organization.
The President touched upon the state-building process in Artsakh, its domestic and foreign policy, the Azerbaijani-Karabagh conflict settlement process, the large-scale military operations unleashed by Azerbaijan from 2 to 5 April and their consequences as well as regional developments, thereafter responding to the questions raised by the attendees.
The Head of the State expressed gratitude to the organizers of the meeting in such an authoritative institution noting that it was useful and demanded especially against the current complex geopolitical developments.
Summing up the results of the Artsakh delegation visit to Belgium Bako Sahakyan qualified efficient all the meetings and reached agreements, noting that cooperation with Belgium had promising prospects for Artsakh and created good preconditions for mutually beneficial partnership.
2016-06-10