Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար բարենպաստ շրջան է. Գերմանիայում Հայ Դատի հանձնախումբ

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Գերմանիայի Բունդեսթագի բոլոր քաղաքական խմբակցությունները գրեթե միաձայն են` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պետք է ընդունվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:

«Այս անգամ չպետք է լինի նախկինի պես: Այլ հստակ միաձայն ասվի, որ եղածը ցեղասպանություն է: Դրանից բացի, խոսվի Գերմանիայի հանցավոր լինելու մասին, ինչպես նաև շոշափվի Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցը: Քաղաքական ուժերն այսպիսի խոստումներ տվեցին ժամանակին և հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ էլ քայլեր են կատարվում»,-ասաց Անտո Ազնավուրյանը:

Նրա խոսքով, փախստականների հարցի հետ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել` ի հակառակ Թուրքիայի: «Հանրության մոտ այն տպավորությունն է, որ Գերմանիայի կառավարությունը գաղթականների հարցի համար թուրքերին ամեն բան զոհելու պատրաստ է: Այդ երևույթն այնքան նվաստացուցիչ է, որ մարդիկ սկսել են չընտրել այդ նշանավոր կուսակցություներին, ինչն էլ մտահոգիչ երևույթ է դարձել քաղաքական դաշտում: Ահա այս լույսի ներքո, կուսակցություները նկատել են, որ արժեքները պաշտպանելու հանգամանք պետք է ցույց տան»,-ասաց Անտո Ազնավուրյանը: Նա նշեց, որ, Թուրքիան, ուզելով, թե չուզելով, անուղղակի նպաստում է այդ գործին:

Անտո Ազնավուրյանը նկատեց, որ Թուրքիայի կողմից ուժեղ ճնշումներ կան: Ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ, սպառնալիքներ են հնչում: Թուրքական կողմն ընդգծում է, որ բանաձևի ընդունումը կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Նրա տեղեկացմամբ, Գերմանիայում թուրքական կազմակերպությունները տարբեր ցույցեր են կազմակերպում:

«Բողոքները շատ են, բայց մենք վարժված ենք: Ուրախ ենք, որ կգոռան, որովհետև իրենց միջամտութունները բացասական հետևանք են ունենում: Ժողովուրդը զզված է Թուրքիայի միջամտությունից: Այնպես որ, կարծում եմ, բավական բարենպաստ շրջան է: Եթե բանաձևն ընդունվի դա կնշանակի, որ Գերմանիան պաշտոնապես 1915 թվականի իրադարձությունները բնութագրում է ցեղասպանություն: Դա իրավաբանական իմաստով մեծ արժեք ունի: Մենք կարող ենք հարմար առիթով, դատական գործերի ժամանակ, մեջբերել Գերմանիայի այս բանաձևը: Բանաձևի ընդունումը հայերի համար հոգեբանական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի: Վերջապես կհաստատվի, որ Թուրքիան ոճրագործ է»,-ասաց Անտո Ազնավուրայնը:

Նա նաև նշեց, որ բանաձևի ընդունումը քաղաքական հարաբերություններում նպաստավոր դաշտ կբացի: Պարզապես հայությունը պետք է ճիշտ ժամանակին պտուղը քաղի:

Բունդեսթագում «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Քննարկումները կհեռարձակվեն Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հեռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին:

Armenian National Committee of Germany: Appropriate period for adoption of Armenian Genocide bill

(ARMENPRESS) Head of the Armenian National Committee of Germany Ando Aznavuryan says all political factions of the German Bundestag support the adoption of the Armenian Genocide resolution.

“This time should not be the same as in the previous case. This time they all should say that genocide took place. Moreover, they should speak about the criminal role of Germany in the genocide, as well as they should raise the issue of opening the Armenian-Turkish borders. The political forces gave such promises and now we see that they take steps towards that path”, he stated.

He said the deterioration of relations with Turkey over the refugee issue created favorable conditions. “The public has such a perception that German Government will do everything for Turks over the refugee issue. This phenomenon is so humiliating that people started not to elect that famous parties, which in its turn created concern among the political circles”, he said stating that Turkey, whether it wants or not, indirectly contributes to this process.

Aznavuryan said Turkey puts strong pressures in terms of various threatening statements. The Turkish side states the adoption of the resolution will worsen the German-Turkish relations. He informed that the Turkish organizations hold various protests in Germany.

“There are many protests, however, we are used to it. People are fed up with the Turkish intervention. So, I think, now it is a very appropriate moment for the resolution. If the resolution will be adopted, it means that Germany will officially recognize the 1915 events as genocide. The adoption of the resolution is very important for Armenia from the psychological point of view. Eventually, it will be confirmed that Turkey is a criminal”, he highlighted.

Discussions over the Armenian Genocide draft resolution will be held in the German Bundestag, on June 2 at 11:10 local time. The discussions will be broadcast vie net: www.bundestag.de.

In 2005, Germany’s parliament adopted a resolution recognizing the Armenian massacres, deportations and ethnic cleanings. However, in the Bundestag’s decision, the term Armenian Genocide was avoided, and instead “massacres of Armenians” was used.

On April 24, before the Bundestag hearings, Germany’s Foreign Minister Frank-Walter Steinmeier announced that he supports those MPs, who are in favor of calling the mass killings of Armenians “Genocide”. On April 23, during the ceremony in the Berlin Cathedral dedicated to the memory of the Armenian Genocide, German President Joachim Gauck used the term “Genocide” in his speech.

In March of 2015, the President of the German Parliament Norbert Lammert said: “what happened in the Ottoman Empire during the First World War in front of the whole world, was genocide. And it was not the last genocide of the 20th century”. During the session the leaders of various party fractions also came with their pro-Armenian statements admitting what had happened. However, the discussion of the resolution indefinitely postponed.

The heated discussion of the Armenian Genocide on February 25 at Bundestag did not terminate with voting in 2016.