ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԵՒ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԱՐՑԱԽՈՒՄ

(ԱՊԱՌԱԺ) Մայիսի 9-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը նշեց, որ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան պատերազմին հաջորդող այս օրերին, հայության ներուժը կենտրոնացավ Արցախում՝ ծառայելով Արցախի ժողովրդի բովանդակ շահերին:

<<Այս օրերին Երեւանում մեկնարկած Հայ դատի կենտրոնական եւ շրջանային գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովի հիմնական մասն Արցախում անկացնելն ամփոփում է մեծ պատգամ: Ինչպես եւ նախորդ տասնամյակներում, այսօր եւս մենք այստեղ ենք միասին ու միասնական, համոզված ու հաստատակամ մեր գաղափարներին ու ծրագրերին, պատրաստակամ՝ դիմագրավելու մեզ նետված հերթական մարտահրավերները,- ասել է Դավիթ Իշխանյանը եւ հավելել,- մեր գիտակցումն այն է, որ Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողությունների բանալին գտնվում է Արցախի սահմաններում ու ամփոփված է հայ զինվորի ոգու մեջ>>:

<<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ կարևոր ու պարտավորեցնող Եռատոնի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հաղթանակներն այսուհետ եւս կլինեն մեր ժողովրդի ուղեկիցը:

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Դաշնակցության համար հպարտություն է այս խորհրդաժողովը Արցախում անցկացնելը:

<<Մենք՝ որպես հայ ժողովրդի երկրորդ բանակ, Հայ դատի բանակ, քաղաքական գործերում մեր պայքարն առաջ տանող բանակ, պետք է գայինք այստեղ եւ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեինք Արցախի ժողովրդին: Դա նվազագույնն է, ինչը կարող էինք անել եւ պետք է առավել մեծ թափով շարունակենք մեր աշխատանքները: Հայ դատի աշխատանքը կարելի է ամփոփել չորս կետերում. առաջին կետն Արցախի կապակցությամբ մեր կատարած աշխատանքներն են աշխարհով մեկ, լինի դա ազգային ինքնորոշման իրավունքի շեշտադրում, լինի դա Ադրբեջանի հարձակողական եւ առհասարակ հակահայ քարոզչության դեմ: Այս ուղղությամբ մեր աշխատանքներն ավելի մեծ թափ ստացան մանավանդ քառօրյա պատերազմից հետո, որովհետեւ անհրաժեշտ էր մեկ բռունցի մեջ հավաքվել: Հայ դատը, որպես Արցախի թիկունք, քաղաքական առումով այսուհետ եւս կպաշտպանի Արցախը>>,- ասել է Հակոբ Տեր Խաչատրյանը:

<<Երկրորդ ուղղությունը, որը որդեգրել են ՀՅԴ Հայ դատի գրասենյակները, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումն է եւ պաշտպանությունը միջազգային ատյաններում: Երրորդը Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակությունն է, որն արդեն բավականին երկար ճամփա է անցել եւ մանավանդ՝ նոր էջի բացումը, որը պահանջատիրության էջն է: Հայ դատի վերջին՝ չորրորդ խնդիրը, մեր քաղաքական ուժի բարձրացումն է աշխարհով մեկ, մեր երիտասարդության եւ ժողովրդի քաղաքականացման խնդիրն է, մանավանդ՝ սփյուռքում>>,- եզրափակել է նա:

Ներականերին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով նման միջոցառման անցկացումն Արցախում:

ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն էլ իր ելույթում եւս շեշտել է, որ Արցախի հարցը Հայ դատի բաղկացուցիչ եւ կարեւորագույն մասն է:

Կ. Միրզոյանը նաեւ նշել է.
<< Եթե մենք ունենայինք ԼՂՀ լիարժեք կարգավիճակ բանակցային գործնթացում, այսօր միգուցե նման իրավիճակում չէինք հայտնվի եւ Ադրբեջանն էլ նման հանդուգն պահվածք չէր դրսեւորի: Առանց ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմի մասնակցության գործընթացի կայուն ու մնայուն կարգավորումը պարզապես իրատեսական չէ: Մեր աշխատանքները պետք ուղղված լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման նպատակին, ինչը կլինի հզոր անվտանգության երաշխիք արցախահայության համար:

Արտգործնախարարը շեշտել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը գայթակղություն է ծնում՝ կրկնելու ցեղասպանությունները:

<<Այն, ինչ փորձում էին Ադրբեջանի իշխանությունները կատարել ապրիլին, այն վայրագ պահվածքը մեր զինվորների եւ մեր քաղաքացիական բնակչության նկատմամբ, ռմբակոծությունները խաղաղ բնակավայրերի նկատմանբ այլ բառով բնութագրել, քան՝ ցեղասպանության փորձ, չի կարելի: Ապրիլյան այս օրերին նոր ցեղասպանություն կանխվեց>>:

Armenian National Committees Conference Continues Sessions in Stepakert

On Monday, May 9th, the Foreign Minister of the Nagorno-Karabakh Republic Karen Mirzoyan met with the conference participants and briefed on the situation since the April 2 attacks by Azerbaijan on Artsakh.

Mirzoyan touched upon the process of the international recognition of the Nagorno-Karabakh Republic, the establishment and development of international cooperation in various fields and praised the Hai Tahd committees’ efforts in promoting Artsakh’s interests internationally.

The Stepanakert session of the conference convened with the observance of a moment of silence for the fallen victims of the April attacks and was followed by remarks by head of the ARF parliamentary faction in Artsakh, Davit Ishkanyan.

“Just as in the past decades, we are gathered here today, so together, in a unified fashion, with determination and conviction to our ideals and programs, we can confront the challenges once again facing us,” said Ishkhanyan.

“Our understanding is that the key to the success of Hai Tahd initiatives lies within the borders of Artsakh and is embodied by the soul of the Artsakh soldier,” added Iskhanyan who guaranteed that future victories will continue to be guiding force for our people.

The Speaker of the Nagorno-Karabakh Republic National Assembly Ashot Ghulyan also addressed the meeting.

ԱՐՑԱԽՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՌԱՏՈՆԸ

(ԱՊԱՌԱԺ) Արդեն 24 տարի է՝ մայիսի 9-ը հայ ժողովուրդը նշում է որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլև՝ հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի` Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման օր:

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն ու արցախցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելով Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներ:

ՀՅԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՌԱՏՈՆԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿՈՒԹՅԱՄԲ

(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ընդունված ավանդույթի համաձայն, այս տարի եւս մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը պատվո պահակություն կազմակերպեց Շուշիի տանկ-հուշարձանում:

Մարիո Նալբանդյան՝ Հայ Դատի Հանձնախմբերի կողմէ ողջոյնեց երիտասարդները

Ավանդական խառույկի շուրջ էին հավաքվել Արցախի երիտասարդական միության ու ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, ՀՀ-ից ու Սփյուռքից Արցախ ժամանած տասնյակ երիտասադրներ:

Պատվո պահակաությանը միացան նաեւ Հայ Դատի տարբեր հանձնախմբերի՝Արցախ ժամանած ներկայացուցիչները, ովքեր հայրենասիրական երգերով դիմավորեցին Մայիսյան եռատոնը: