(yerkir.am) Երեկ զորակցական բազմամարդ ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ շվեդական խորհրդարանին կից տարածքում:
Շվեդահայությունն իր զորակցությունն է հայտնել ընդդեմ վերջին օրերին Ադրբեջանի սանձազերձած աննախադեպ ագրեսիայի:
Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ Շվեդիայում ՀՅԴ կառույցն ու Հայկական Ընկերակցական միության համադրող մարմնի (Armeniska riksförbundet i Sverige) հետ միասին համագործակցական ցույցը տեղի է ունեցել Ստոկհոլմի (Mynttorget) հրապարակում, ինչը եղել է հասարակության ուշադրության կենտրոնում:
Ցույցի նպատակն է եղել նեցուկ կանգնել Արցախի անվտանգության երաշխիքներին և հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփական ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
Տեկիրմենճյանի խոսքով՝ Շվեդիայում ՀՅԴ երիտասարդական միության «Գարեգին Նժդեհ» և «Նիկոլ Դուման» խմբերն իրենց աշխուժ և եռանդուն մասնակցությունն են ցուցաբերել ցույցին՝ պարզելով պահանջատիրական պաստառներ, Հայաստանի և Արցախի դրոշներ:
Ցույցին մասնակցել են նաև տասնյակ ասորիներ:
***
Շւեդիայի հայութեան քայլարշաւ երթը ընդդէմ Ադրբէյջանի վայրագ յարձակման
Armenier demonstrerade mot Azerbajdzjans aggressioner
Armenians in Sweden demonstrated against Azerbaijani aggression
***
Շւետիայի Հայ Դատի Յանձնախումբի Յայտարարութիւն
Շւեդիայի Հայ Դատի Յանձնախումբը, Շւեդիայի Հայկական Միութիւնների Համադրող Կենտրոնը, Հայ Առաքելական Եկեղեցին Սկանդինավիայում եւ բոլոր հայկական կազմակերպությունները բողոքի քայլարշաւ են կազմակերպել ընդդէմ Ադրբեջանի յարձակման Արցախում
Հայրենակիցներ ձեր մասնակցութիւնը անհրաժեշտ է
Թւական – Երեքշաբթի, Ապրիլ 12
Վայր – Kungsträdgården, Stockholm
Ժամ – 17-19
Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ապրիլի 12-ին բողոքի երթ է կազմակերպվելու
(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն` ընդգծելով, որ այն անցկացվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ:
«Արդեն Հունաստանում, Ֆրանսիայիում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Հոլանդիայում անցկացվել են բողոքի երթեր: Գլխավոր ուղերձն այն է, որ Ադրբեջանն ագրեսոր է ու Ադրբեջանն էր, որ այս 5-օրյա պատերազմը սկսեց: Դրանից բացի, կոչ էր ուղղված միջազգային հանրությանն ընդհանրապես, համանախագահող երկրներին մասնավորապես, որ պետք չէ երկու կողմերի միջև հավասարության նշան դնել: Անհրաժեշտ է մատնացույց անել Ադրբեջանին, որովհետև շփման գծում բազմաթիվ խախտումներ են գրանցվել` ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակիչների ահաբեկում, նահատակված զինվորի գլխատում»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Նրա տեղեկացմամբ, այն համայնքներում, որտեղ ցույցեր տեղի չեն ունեցել, Արցախի համար անցկացվել են աջակցման միջոցառումներ:
«Այսօր երեկոյան Բելգիայում բոլոր հայկական միությունները միացյալ զորակցության հավաք են կազմակերպում, կլինի նվիրատվություն, ինչպես նաև կխոսվի զորակցության այլ միջոցառումների մասին: Եվրոպական այլ երկրներում նույնպես, աջակցության գործընթացը շարունակվելու է` լինի բողոքի երթի, քաղաքական հարթությունում աշխատանքի, թե հումանիտար օգնության տեսքով»,-հավելեց Պետո Դեմիրճյանը:
Protest to be organized outside Azerbaijani embassy in Sweden on April 12
(ARMENPRESS) YEREVAN, APRIL 11. A protest will be organized outside the Azerbaijani embassy in Sweden on April 12. This was stated during an interview with “Armenpress” by liaison of European Armenian Federation for Justice and Democracy Peto Demirchyan, who said that the rally will take place as a protest against the Azerbaijani aggression in Nagorno Karabakh.
“Protests and rallies have already taken place in Greece, France, Belgium, Germany, Spain, Great Britain, Austria, and Netherlands. The main message is that Azerbaijan is an aggressor and it is Azerbaijan that started the 5-day war. Besides, the protests urged the international community and the Co-chairing countries in particular, not to put an equal mark between the two countries. We need to point out Azerbaijan, because a number of violations have taken place in the line of contact, war crimes, terrorizing of civilians, murders, and mutilation of dead soldiers”, Peto Demirchyan said.
According to him, support events for Nagorno Karabakh were organized in those communities where protests were not carried out.
“Tonight, all Armenian unions of Belgium are organizing a joint meeting, were donations will be made. Support activities will continue throughout other communities across Europe, be it in the form of protests, humanitarian aid of political works”, Peto Demirchyan added.