Hawaii Recognizes Nagorno Karabakh Republic’s Independence

— Unanimous Vote and Resounding Support for Artsakh Freedom on Eve of Azerbaijani President Aliyev’s trip to the U.S.

HONOLULU, HAWAII — Hawaii became the seventh state to rally in support of the democratic development and right to self-determinationThank You Hawaii for the people of Artsakh today, voting unanimously to recognize the Nagorno Karabakh Republic, reported the Armenian National Committee of America – Western Region (ANCA-WR).

The Hawaii House of Representatives consideration of H.R. 167 took place despite enormous pressure from the Azerbaijani Embassy to quash the measure, with the key vote taking place just 24 hours before Azerbaijani President Ilham Aliyev’s visit to Washington, DC to join President Obama and other world leaders in the nuclear summit.

The historic vote specifically voiced encouragement for Artsakh’s (Nagorno Karabagh) continuing efforts to develop as a free and independent nation and formally called the international community to recognize the Nagorno-Karabakh Republic as a free, independent, and sovereign democracy.

“Today the people of Hawaii stood on the side of freedom and independence for the people of Artsakh – standing strong against powerful lobbying interests seeking to undermine fundamental American and Armenian principles of democracy and self-determination. Our heartfelt appreciation goes out to Representatives Angus McKelvey and John Mizuno for leading this effort and the entire House of Representatives for taking such a strong stance along with our grassroots for their efforts,” stated ANCA WR Executive Director Elen Asatryan.

The Nagorno Karabakh Republic Representative to the U.S. Robert Avetisyan hailed the decision, stating, “I am grateful to the House of Representatives of the State of Hawaii, Representative McKelvey, Representative Mizuno, and all their colleagues who supported this motion. It reinforces Artsakhtsis’ confidence that our achievements do not go unnoticed; that a free and independent Nagorno Karabakh Republic will eventually be recognized as such by the entire civilized community of nations.”Hawaii 3.26.16

Community Members Rudy Dekermenjian and Artur Artenian with Repsentatives McKelvey (first from left) and Cachola (first from right) after Unanimous Floor Vote Recognizing Artsakh’s Independence.

Both Avetisyan and Asatryan offered special thanks to community advocate Artur Artenyan, who worked tirelessly in support of the measure, with the support of the growing Hawaii Armenian community. In 2014, through local community efforts, the Hawaii legislature publicly debated and then rejected a pair of Azerbaijan-initiated anti-Armenian measures, dealing a high-profile setback to Baku’s well-funded effort to enlist U.S. state legislatures in its increasingly aggressive campaign against Armenia and Nagorno Karabakh. Artenian and Rudy Dekermenjian were on hand at the state capitol during the introduction and the vote.

In the days leading up to the unanimous vote on H.R.167, the ANCA Western Region worked with Artenyan and key House legislators, offering insights on Artsakh’s two decades of democratic development and economic progress in the face of increased attacks by Azerbaijani forces, which hit record levels in 2015.

Hawaii joins Massachusetts, Rhode Island, Maine, Louisiana, California and, most recently, Georgia in adopting legislation which supports the independence of Artsakh. Full language of the resolution may be found online at https://legiscan.com/HI/text/HR167/id/1378938

The Armenian National Committee of America-Western Region is the largest and most influential Armenian American grassroots advocacy organization in the Western United States. Working in coordination with a network of offices, chapters, and supporters throughout the Western United States and affiliated organizations around the country, the ANCA-WR advances the concerns of the Armenian American community on a broad range of issues.

Էլեն Ասատրյան. Հատկանշական է, որ ԼՂՀ-ն ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն՝ Ալիեւի այցից մեկ օր առաջ

(news.am) ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն, ոչ մի դեմ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի արեւմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:

«Պատմական այս բանաձեւը Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց միաձայն: Բանաձեւը մեր կողմից ներկայացվել է երկու շաբաթ առաջ ու թեեւ որոշ փոփոխությունների ենթարկվեց, բայց միեւնույն է, այնտեղ նշվում է, որ ճանաչում է ԼՂՀ-ն որպես ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարություն: Նաեւ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը անել նույնը, այսինքն ճանաչել ԼՂՀ անկախությունը»,-նշեց Էլեն Ասատրյանն ու հավելեց. «Բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է կոնգրեսական Անգուս ՄաքՔելվին, որին երկրորդել է կոնգրեսական Ջոն Միզունոն, որին ոչ մի առարկություն չի եղել»:

Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի դեսպանատունը հսկայական ճնշումներ էր գործադրում ուղղված հայամետ բանաձեւերի դեմ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը քաղաքից քաղաք էր շրջում, բայց մեզ հաջողվեց հաղթահարել նրանց եւ բանաձեւն ընդունվեց միաձայն:

«Հատկանշական է, որ բանաձեւն ընդունվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ այցելությունից մեկ օր առաջ: Անկեղծ ասած, հիմա մեր գործը մի փոքր հեշտացել է այն առումով, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում Ադրբեջանի ու նրա ղեկավարության մասին այնքան բացասական տեղեկատվություն է տարածվում, որ այդ երկրի մասին ընդհանուր պատկերացումների ֆոնին ավելի հեշտ է լինում կոնգրեսականների հետ աշխատելը»,-ընդգծեց Էլեն Ասատրյանը:

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ողջունել է այդ որոշումը՝ ասելով. «Ես շնորհակալ եմ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատին, կոնգրեսականներ ՄաքՔելվիին եւ Միզունոյին եւ նրանց բոլոր գործընկերներին այս բանաձեւին աջակցելու համար։ Դա խրախուսում է Արցախին՝ վստահություն ներշնչելով, որ մեր նվաճումներն աննկատ չեն մնում, որ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ի վերջո կճանաչվի որպես այդպիսին ողջ քաղաքակիրթ աշխարհում»։

Նշենք, որ մարտի 29-ին, ԱՄՆ Հավայի նահանգն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն իր բանաձեւում նաեւ հորդորել է ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին եւ միջազգային հանրությանը ԼՂՀ-ն ճանաչել որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն:

Այսպիսով Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ միանալով Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Լուիզիանայի, Քալիֆորնիայի, Մեյնի եւ Ջորջիայի նահանգներին։

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի տեքստը.

«ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը էթնիկ հայկական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ունի երկար եւ հարուստ պատմություն, եւ իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մեջ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին` տասնամյակների պայքարից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախության, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման տեւական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների եւ նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն եւ տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ հսկայական այլ դժվարությունների պայմաններում, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը եւ ջանքեր գործադրելով՝ փոփոխելու եւ կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, եւ անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, եւ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները որպես ազատ եւ թափանցիկ, հետեւաբար

Հավայի նահանգի 28-րդ գումարման Ներկայացուցիչների պալատը 2016 թ․ հերթական նստաշրջանին ՈՐՈՇՈՒՄ Է հարգել եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը ճանաչում է զոհողությունները եւ նվիրվածությունը եւ վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը հղում է ԼՂՀ կառավարությանը եւ նրա ժողովրդին խաղաղության, բարգավաճման եւ շարունակական հաջողությունների իր լավագույն մաղթանքները, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ այս մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն, եւ

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է որ սույն բանաձեւի վավերացված պատճեները կփոխանցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա՝ Հավայիում գտնվող ներկայացուցիչների միջոցով, եւ լրացուցիչ վավերացված պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայի ներկայացուցիչներին»:

Նշենք, որ Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ միանալով Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Լուիզիանայի, Քալիֆորնիայի, Մեյնի եւ Ջորջիայի նահանգներին։


ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՎԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆԸ

(ԱՊԱՌԱԺՇ 31/03/2016) Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը՝ միաժամանակ հորդորելով, որ միջազգային հանրությունը եւս ճանաչի ԼՂՀ-ն` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարական պետություն:

Այս թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը:

Նա նախ շնորհակալության խոսք է հղել նահանգի Ներկայացուցչական պալատին եւ նահանգի ժողովրդին՝ նման կարևոր ու ճիշտ որոշում ընդունելու համար, ապա նշել. <<Այս իրադարձությունը ե՛ւ ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի, ինչպես նաեւ Արցախի իշխանությունների ու Արցախի ազգաբնակչության՝ 1991-ից մինչ այսօր տարվող հետեւողական աշխատանքների արդյունք է: Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւի մեջ նշված է, թե ինչու են նրանք ճանաչել Արցախի անկախությունը: Մատնանշված է, որ մեր երկրում ժողովրդավարությունը տարեցտարի ամրապնդվում է, որը կարևոր պայման է: Շեշտադրված է նաեւ պատմական հենքը, որ հազարամյակներ շարունակ հայություն է ապրել այստեղ, կերտել իր պետականությունը, ազգային մշակույթը եւ այլն: Ես համոզված եմ, որ աշխարհի ժողովրդավարական ուժերը, այդ թվում ԱՄՆ-ն, այս տարիներին ինչ-որ տեղ հնարավորություն են տվել մեզ` դրսեւորելու եւ, ըստ երևույթին, այս որոշումը նաեւ դրա արձագանքն է>>:

Պատահականությու՞ն է արդյոք, թե՞ կողմերից մեկին ուղղված մեսիջ, որ Ալիեւի՝ ԱՄՆ այցից մեկ օր առաջ միաձայն կերպով ընդունվեց նման որոշում: Այս հարցի վերաբերյալ Վ. Բալայանը կարծում է. << Հայ Դատի գրասենյակները նպատակային եւ ծրագրված աշխատանք են կատարում: Համոզված եմ, որ սա վերջինը չի լինելու, այլ շարունակական բնույթ է կրելու, մենք ականատես ենք լինելու նաեւ ԱՄՆ-ի՝ պետական մակարդակով Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչմանը: Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների՝ ԱՄՆ այցին, ապա, ինչո՞ւ չէ, սա էլ իր նշանակությունն ունի, այսինքն՝ ժողովրդավարության ճանապարհով ընթացող երկիրը՝ ԱՄՆ-ն, ուզում է ասել, որ ինքը պատրաստ է սատարելու մի երկրի, որը ձգտում է ինտեգրվել աշխարհին, առաջնորդվել ժողովրդավարական սկզբունքներով: Այնպես որ, այս տեսանկյունից` դա պատահական չէ: Մյուս կողմից, եթե նկատել եք, Միացյալ Նահանգների՝ թե՛ Կոնգրեսի, թե՛ առանձին նահանգների մակարդակներով ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում: Որպես օրինակ` նշենք վերջին ժամանակներում Նյու Ջերսիի պատգամավոր Բրիստոֆ Սմիթի կողմից առաջարկված օրինագիծը, որտեղ հստակ գրված է, որ պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տալ Ադրբեջանի պաշտոնական այն շրջանակների նկատմամբ, ովքեր քաղաքական հետապնդումների են ենթարկում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին, քաղաքականությամբ զբաղվող այն մարդկանց, ովքեր փորձում են Ադրբեջանը դարձնել ժողովրդավարական երկիր: Այս օրինագծին միացան նաեւ այլ պատգամավորներ: Այս եւ նման շատ օրինակներ կարելի է բերել, որոնք վկայում են ոչ միայն ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ հայկական կազմակերպությունների քրտնաջան աշխատանքների մասին, այլ նաեւ ցույց են տալիս, որ աշխարհի տարբեր քաղաքական գործիչներ սկսում են հասկանալ, որ պետք է սատարել ժողովրդավարության ճանապարհով ընթացող երկրներին>>:

Բանաձեւը Ներկայացուցչական պալատի կողմից ընդունվեց միաձայն, ինչը Վահրամ Բալայանը կարևորում է՝ նշելով, որ այս փաստը վկայում է Հավայի նահանգի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում համախորհուրդ ու միակամ լինելու մասին:

Վ. Բալայանը նաեւ շեշտում է. << Եթե մեր հարևան երկրի որոշ քաղաքական գործիչներ մտածում են, թե Արցախը մի օր կլինի Ադրբեջանի կազմում, ապա պետք է ասել, որ նրանք հեռու են տրամաբանությունից: Այս երկրամասը երբեք Ադրբեջանի մաս չի եղել, չի էլ լինի: Այս ժողովուրդը դարերի ընթացքում պետականություն է ունեցել եւ ունենալու է>>:

Հրադադարի խախտումների ակտիվացումն ու սահմանին տիրող ներկա իրավիճակը Վ. Բալայանը բնորոշում է <<սողացող պատերազմ>> եզրույթով եւ նշում. <<Ադրբեջանը փորձում է պատերազմ վարելու նոր մեթոդներով մեզ ներքաշել հակամարտությունը ուժի միջոցով լուծելու գործընթացին, բայց ես համոզված եմ, որ ոչ մի արդյունքի չի հասնի, որովհետեւ նա վերջին տասնամյակների ընթացքում բազում ձեւերով՝ շրջափակման, ռազմական եւ դիվանագիտական ճնշումների միջոցներով փորձ է արել հասնելու իր երազած հաջողությանը, սակայն չի ստացվել: Ադրբեջանի գործողությունները տիպիկ ահաբեկչության են նման: Երբ նա կրակում է խաղաղ բնակչի վրա, ապա դա արդեն ահաբեկչություն է, իսկ ահաբեկչության դեմ այսօր ամբողջ աշխարհն է պայքարում: Աշխարհը պետք է արձանագրի, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է>>:

Արցախի անկախության ճանաչման խնդիրը, ընդգծել է Բալայանը, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ամենօրյա աշխատանքների հիմքում է դրված: Այն նաեւ համայն հայության պահանջատիրության մի մասը պետք է կազմի, քանզի Արցախի խնդիրը հայության խնդիրն է:

Թե ինչպիսի արդյունքի կարող ենք հասնել ճանաչումների այս շարունակական գործընթացներով, քաղաքական գործիչն ասում է. <<Այս ամենն առանց հետեւանքի մնալ չի կարող: Սա նաեւ հայությանն է մղում ավելի ակտիվ ու նպատակային գործունեության: Միացյալ նահանգների ամեն մի նահանգ, ըստ էության, ներկայանում է որպես առանձին պետական միավոր՝ իր քաղաքական համակարգով, մշակույթի ձեռքբերումներով, իր տնտեսությամբ: Բնականաբար, դա դեռ իր հետեւանքներն ունենալու է… Չմոռանանք, որ 1998-2015թթ. ընթացքում ԱՄՆ-ն 44.5 մլն դոլարի աջակցություն է ցույց տվել մեզ…>>:

Նահանգային մակարդակով ճանաչումից, անշուշտ, անցում է լինելու նաեւ պետական մակարդակով ճանաչմանը: Սա Վ. Բալայանի համոզմունքն է: