Glendale Unified School District Becomes First District In Nation to Close Schools In Official Observance of Armenian Genocide

Glendale, California- On March 15, 2016 at approximately 8:30pm the, the Glendale Unified School District Board of Education unanimously voted to observe April 24th as the “Armenian Genocide Commemoration Day” closing down all 30 schools within the district.

The resolution, the first of its kind in the diaspora, will be enacted within the entire GUSD system, which represents over 50,000 Armenian students, parents, teachers, administration, and staff.

Prior to the board’s vote community organizations, leaders and members one after another took to the podium to speak in support, including ANCA Glendale Chair Zareh Adjemian, Community and Outreach Director Gev Iskajyan, and ANCA Western Region Executive Director Elen Asatryan.

In his remarks ANCA Glendale Chair Adjemian stated, “Glendale Unified School District’s board of education’s resolution passed today approved by Glendale’s Teacher Association, California Schools Employees Association’s Glendale Chapter and Glendale Schools Management Association is a historic decision. The resolution which is in response to ANCA Glendale’s initiative and the community’s demands proving that our city’s school officials not only honor their constituents, but they also respect the over 1.5 million innocent martyrs of the Armenian Genocide. I strongly believe that this resolution will have a positive impact for our community for generations to come. This is not a victory only for our community but for all of humanity and a step towards to world without genocide.”

All the while, Asatryan noted that the district has come a long way in properly teaching about the subject matter and commended the efforts of the leadership as she urged for passage of the resolution. In her remarks, Asatryan went on to state “Commemorating the Armenian Genocide in such a manner not only pays tribute to the over 1.5 million lives lost during the Genocide, but also to the American people and all those who risked their lives to travel across seas and help save over 132,000 orphans, 1 million refugees and ultimately the Armenian nation from annihilation.”

“It is not only important that we remember this day, but we continue the process of education, until the whole world knows about the Armenian Genocide, until we live in a world without one”, stated GUSD Board Member Nayiri Nahabedian..

The resolution was the accumulation of petition drives, online social media campaigns, and the relentless work of the ANCA-Glendale chapter in making this vision a reality. For the past several years, calendar negotiations on a yearly basis allowed for schools to close on April 24 as a pupil-free day. The March 15 resolution, permanently marks April 24 as a non-instructional day of remembrance of the Armenian Genocide for all GUSD students.

The measure passed as a unanimous decision, with all 5 Board Members voting in favor of the resolution with board member speaking at length and in favor of the resolution and all of it’s historic implications.

“The passage of this resolution was over 6 years in the making and we are ever so grateful to everyone who worked, year after year, towards this historic day,” said Iskajyan. “Our heartfelt appreciation goes to GUSD President Walters, GUSD Members Greg Krikorian, Dr. Armina Gharapetian, Nayiri Nahabedian, and Jennifer Freemon, GTA, CSEA, GSMA and especially our grassroots as It is through their leadership and our collective commitment that we were able to pass this unprecedented measure” said ANCA Outreach Director Gev Iskajyan.

The ANCA-Glendale advocates for the social, economic, cultural, and political rights of the city’s Armenian American community and promotes increased civic participation at the grassroots and public policy levels.

Գլենդելի Միացյալ Կրթաշրջանը Դարձավ Երկրում Առաջինը, որի Դպրոցները Պաշտոնապես Փակ Կլինեն` Ի Հիշատակ Հայոց Ցեղասպանության

Գլենդել, Կալիֆորնիա – 2016թ-ի Մարտի 15ին, երեկոյան 8.30, Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի կրթական խորհուրդը միաձայնությամբ քվեարկեց` Ապրիլի 24ը որպես «Հայոց Ցեղասպանության Հիշատակման Օր» սահմանելու բանաձեւի օգտին, ըստ որի շրջանում գործող բոլոր 30 դպրոցներն այդ օրը չեն աշխատելու:

Այս բանաձեւը, որ բնույթով առաջինն է Սփյուռքում, կգործի Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի ողջ համակարգում, որ ներկայացնում է շուրջ 50 հազար հայ աշակերտների, ծնողների, ուսուցիչների, վարչական աշխատակիցների եւ անձնակազմի անդամների:

Նախքան խորհրդի քվեարկությունը, համայնքի կազմակերպությունները, ղեկավարներն ու անդամները բեմ բարձրացան` զորակցության խոսք ասելու բանաձեւի օգտին: Խոսնակների թվում էին Գլենդելի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Զարեհ Աճեմյանը, հանրային կապերի պատասխանատու Գեվ Իսկաջեանը եւ Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան Շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:

Գլենդելի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Զարեհ Աճեմյանն իր խոսքում մասնավորապես նշեց, “Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի կրթական խորհրդի կողմից ընդունվող բանաձեւը, որ հաստատվում է նաեւ Գլենդելի Ուսուցիչների Միության, Կալիֆորնիայի Դպրոցների Աշխատաղների Միության Գլենդելի մասնաճյուղի եւ Գլենդելի Դպրոցների Տնորենների Միության կողմից` պատմական որոշում է: Այս բանաձեւը, որ մշակվել է ի պատասխան Հայ Դատի Հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի նախաձեռնության, եւ համայնքի պահանջներին, վկայում է, որ մեր քաղաքի կրթական ոլորտի բոլոր պաշտոնյաները ոչ միայն հարգում են իրենց ընտրողներին, նաեւ` հարգաքնի տուրք են մատուցում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1.5 միլիոն անմեղ զոհերին: Սա նաև ապացույցն է, առկայ այն գիտակցության, որ անհրաժեղտ է ցեղասպանության ճանաչումը: Ես հավատացած եմ, որ այս բանաձեւը դրական ազդեցություն կունենա մեր համայնքի եւ հաջորդ սերունդների համար: Սա միայն մեր համայնքի հաղթանակը չէ, այլ` ողջ մարդկության եւ մեկ քայլ առաջ է դեպի աշխարհ՝ առանց ցեղասպանությունների”: Աճեմեանը ապա շարունակեց “Գլենդելի Հայ Դատի Հանձնախմբի անունից նաև իբրև ցեղասպանութեան վերապրող ընտանիքի զաւակ շնորհակալություն եմ հայտնում կարթաշրջանին և իրեն հարակից կազմակերպությունների ղեկավարության և կոչ եմ անում միաձայնութեամբ անցկացնել այս բանաձևը:

Միաժամանակ, Ասատրյանը նշեց, որ շրջանը երկար ճանապարհ է անցել` առարկան պատշաճ ուսուցանելու համար, եւ դրվատեց ղեկավարների ջանքերը` կոչ անելով ընդունել բանաձեւը: Ասատրյանը շարունակեց` նշելով, որ «Հայոց Ցեղասպանության Հիշատակումը նման ձեւով, ոչ միայն հարգանքի տուրք է Ցեղասպանության պատճառով կորսված ավելի քան 1.5 միլիոն կյանքերի, նաեւ` Ամերիկյան ժողովրդին, ովքեր իրենց կյանքն են վտանգել ճամփորդելով եւ օգնելով շուրջ 132 հազար որբերի, մեկ միլիոն փախստականների եւ վերջապես` փրկելով հայ ազգին ոչնչացումից»:

«Ոչ միայն կարեւոր է, որ մենք հիշենք այս օրը, այլեւ պետք է շարունակենք կրթելու գործընթացն այնքան ժամանակ, մինչեւ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, մինչեւ մենք ապրենք աշխարհում, որտեղ չկա ցեղասպանություն», հայտարարեց Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի կրթական խորհրդի անդամ Նայիրի Նահապետյանը:

Բանաձեւն արդյունքն էր բազմաթիվ ստորագրահավաքների, առցանց` սոցիալական կայքերում արշավների եւ Հայ Դատի Հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի նվիրյալ ջանքերի, ինչի արդյունքում այս տեսլականն իրականություն դարձավ:

Նախորդ մի քանի տարիներին, յուրաքանչյուր տարվա համար առանձին բանակցություններ էին տարվում, որի արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվում Ապրիլի 24ը համարել ոչ աշխատանքային օր եւ փակել դպրոցները` հայտարարելով ազատ օր: Մարտի 15ի որոշմամբ, Ապրիլ 24ը, այսուհետ մշտապես կհամարվի ոչ աշխատանքային` եւ կհայտարարվի որպես Հայոց Ցեղասպանության հիշատակման օր Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի բոլոր դպրոցների համար:

Բանաձեւն ընդունվեց միաձայն`կրթական խորհրդի բոլոր հինգ անդամները քվեարկեցին բանաձեւի օգտին եւ յուրաքանչյուր անդամ խոսեց հօգուտ բանաձեւի եւ նրա պատմական նշանակության:

«Այս բանաձեւի շուրջ գործընթացն ընթանում էր շուրջ վեց տարի, եւ մենք անչափ երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր աշխատեցին տարիներ շարունակ` հասնելու այս պատմական օրվան», նշեց Իսկեջյանը: «Մեր սրտագին երախտագիտությունն ուղղված է Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի նախագահ Ուոլթերզին, կրթաշրջանի խորհրդի անդամներ Գրեգ Գրիգորյանին, Դոկտոր Արմինե Կարապետյանին, Նայիրի Նահապետյանին եւ Ջենիֆեր Ֆրիմոնին, Գլենդելի Ուսուցիչների Միությանը, Կալիֆորնիայի Դպրոցների Աշխատավորական Միության Գլենդելի մասնաճյուղին, Գլենդելի Դպրոցների Տնորենների Միությանը, եւ հատկապես մեր համայնքին, քանզի նրանց ղեկավարությամբ և մեր հավաքական ջանքերով էր, որ հաջողվեց անցկացնել այս աննախադեպ օրինագիծը», հայտնեց Հայ Դատի Հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Գեւ Իսկեջյանը:

Հայ Դատի Հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղը պաշտպանում է Գլենդելի ամերիկահայ համայնքի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական շահերն ու իրավունքները, խթանում է քաղաքացիական մասնակցությունը հասարակական եւ քաղաքական ոլորտներում: