«Ցեղասպանություն՝ Ցեղասպանությունից հետո». ցուցահանդես՝ Եվրախորհրդարանում

(yerkir.am) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Ցեղասպանություն՝ Ցեղասպանությունից հետո» խորագրով:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական Ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ, որի տնօրենն է Սամվել Կարապետյանը:

Դեմիրճյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է Եվրախորհրդարանում ներկայացնել հայկական կոթողների, հատկապես՝ եկեղեցիների վիճակը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո:

«Մի քանի ժամից ցուցահանդեսը վերջնական տեսք կունենա, սակայն պաշտոնական բացումը կլինի վաղը երեկոյան: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, քաղաքական գործիչներ և անհատներ»,-նշեց Դեմիրճյանը:

Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլաքիսի հովանավորած ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ:

Լուսանկար՝ Ցուցադրության նախապատրաստական աշխատանքներու ընթացքից

Եվրախորհրդարանում ներկայացվում են Թուրքիայի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը

(ԻՐԱՏԵՍ, 01/03/2016) Փետրվարի 29-ից մարտի 4-ը Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, ներկայացվում է «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։ Անգլերեն և ֆրանսերեն 32 պաստառները ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել թուրքական իշխանությունները։
«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Այն կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհի և Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Եվրախորհրդարանում ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ դատի գրասենյակի հետ համագործակցաբար։
Ցուցահանդեսը մինչև Եվրախորհրդարան հասնելը ներկայացվել է Երևանում, Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը նշում է, թե այս նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ 1915 թվականից ի վեր մեր պատմական հայրենիքում տեղի է ունեցել մշակութային եղեռն և մինչ օրս էլ ընթացքի մեջ է։ Պարոն Կարապետյանի խոսքով՝ որպեսզի մի բան պահպանենք, պետք է կարողանանք դրա գոյության մասին լուր ունենալ։ Հայ ազգի ներկա սերունդները պարտավոր են տեղյակ լինել մեր մշակութային ժառանգությանը, և եթե դրանց վտանգ է սպառնացել կամ սպառնում, մեր պարտքն է աշխարհին հնարավորինս իրազեկել մշակութային եղեռնի մասին։ Այն, ինչ ոչնչացվել է մեր հայրենիքում անցած դարում, ոչ միայն մեր ցավն է, այլև աշխարհի, քանի որ համաշխարհային մշակութային գանձարանն է կորուստներ ունեցել։
Ցուցահանդեսին ներկայացված պաստառներից մեկում պատկերված է Վանա լճի Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգ վանքը, որի հիմնադրումն ավանդաբար վերագրվում է Գրիգոր Լուսավորչին, սակայն գրավոր առաջին վկայությունը 884 թվականից է։ 1235, 1288 և 1301 թթ. վանքում ստեղծված ձեռագրերում հիշատակություններ կան տեղում գոյություն ունեցած Սուրբ Եհնա, Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ եկեղեցիների մասին։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1305 թ.։ Վանքը պայթեցվել է 1950-1960-ական թթ.։ 2004 թ. դրությամբ խիստ քայքայված, սակայն դեռևս կանգուն էր միայն գավիթը։
Կարսի մարզի Կաղզվան գավառի Ծպնի գյուղի կենտրոնական մասում է գտնվում Է դարում կառուցված խաչաձև գմբեթավոր հորինվածքով Սբ Աստվածածին եկեղեցին։ Գործել է մինչև 1920 թ.։ Եկեղեցին 1940-1950-ականներին կիսով չափ քանդել են և վերածել մզկիթի։
Այսպիսի օրինակները շատ են։ Հազարամյակների ընթացքում ստեղծված հայկական ճարտարապետական հուշարձանները թուրքական իշխանությունները ոչնչացրել են տարիներ շարունակ՝ նախ որպես թիրախ օգտագործելով զինավարժությունների ժամանակ, ապա կեղծ լուրեր տարածելով, թե իբր հայկական կառույցների որմերում ոսկիներ են պահված, խրախուսում են քանդել դրանք։ Մինչև 1915 թ. Արևմտյան Հայաստանում եղել է մոտ 170 հազար հուշարձան, որոնց 2-3 տոկոսն է պահպանվել ներկայումս։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Avrupa Parlamentosu’nda 1915’in kültürel soykırımı sergisi açıldı
1915’in ardından Osmanlı ve Cumhuriyet döneminde yok edilen Ermeni kültürel ve tarihi eserleri, Brüksel’deki sergiyle izleyiciyle buluşuyor

(demokrathaber1.net) Avrupa Parlamentosu, 1915 Ermeni Soykırımı’nın ardından Osmanlı ve Cumhuriyet döneminde yok edilen Ermeni kültürel ve tarihi eserlerini konu edinen bir sergiye bugünlerde ev sahipliği yapıyor.

Ermeni Mimari Araştırmalar Merkezi (RAA) ile Adalet ve Demokrasi için Avrupa Ermeni Federasyonu’nun (EAFJD) girişimleriyle açılan sergi, 4 Mart 2016 Cuma gününe dek Brüksel’deki Avrupa Parlamento binasında ziyarete açık olacak.

Sergide, 1915’e dek Batı Ermenilerinin yoğun olarak yaşadığı kentlerdeki Ermeni kültürel ve tarihi anıtlarına yönelik olarak uygulanan imha politikaları ve bunun sonucunda dünya medeniyetinin bir parçası olan özgün kültürel mimari eserlerin nasıl yok edildiği gözler önüne seriliyor.

“Soykırımdan sonraki soykırım” başlıklı sergide, Ermeni kiliseleri, manastır ve şapel gibi kamusal mimarı anıtların bugünkü durumu ve onlarca yıl önceki hali fotoğraflarla karşılaştırılarak, 1915 ve Cumhuriyet’in kuruluşundan günümüze dek devam eden imha süreçleri safhalar halinde sergileniyor.

32 parçadan oluşan kapsamlı sergide, Van, Muş, Urfa, Sivas, Kars, gibi kentlerde yer alan Ermeni kültürel ve mimari eserleri fotoğraflar, İngilizce ve Fransızca tarihçesiyle birlikte konu ediliyor.

Ermeni Mimari Araştırmalar Merkezi’nin direktörü Samvel Garabedyan sergi çalışmasına ilişkin olarak yaptığı açıklamada, Osmanlı ve daha sonra Türkiye sınırları dahilinde kalan Ermeni eserlerinin 1915 Ermeni Soykırımı ve sonrasındaki süreçte de maruz kaldığı kültürel soykırıma dikkat çekmeyi hedeflediklerini söyledi.

Ermeni kilise ve tarihi eserlerinin Türk Silahlı Kuvvetleri’nin öncelikli hedefi haline geldiğini ve çok sayıda kilisenin askeri tatbikatlar sırasında patlatılarak imha edildiğini kaydeden Garabedyan, sonraki süreçte ise tarihi Ermeni kiliselerinde altın gömülü olduğu söylentilerinin yayılmasıyla, söz konusu kiliselerin yıkım ve yok edilme süreçlerine yerel halkın da böylelikle dahil edildiğini söyledi.

Batı Ermenilerinin yoğun olarak yaşadığı kentlerde yaklaşık olarak 170 bin mimari eser bulunduğunu kaydeden Garabedyan, bunların ancak üçte ikisinin günümüze ulaşabildiğini belirtti.

UNESCO’nun 1974 tarihli verilerine göre, Cumhuriyet’in kurulduğu 1923’ten sonra saptanan 913 Ermeni tarihi eserinden 464’ü tamamen yok edilmiş durumda, 252’si harabe halinde,197’sinin ise acil restorasyona ihtiyacı var.

Avrupa Parlamentosu, 18 Aralık 1987’de kabul ettiği karar tasarısıyla, ülke sınırları dahilinde bulunan Ermeni kültürel ve tarihi eserlerin korunması konusunda uyarıda bulunarak Türkiye’ye çağrıda bulunmuştu. (Hrant Kasparyan / Demokrat Haber)