(news.am) Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը կարծում է, որ հակահայկական զեկույցներից մեկն ընդունելով, մյուսը մերժելով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պահեց հավասարակշռությունը:
«Տպավորություն է, որ Վեհաժողովը փորձել հավասարակշռությունը պահպանել: Եթե հայկական պատվիրակության հարց լիներ, ապա պետք է երկու զեկույցներն էլ ընդուներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետո Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել էր մյուս հակահայկական նախաձեռնության` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը։
Բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը ընդունվել է. 98 պատգամավոր կողմ է քվեարկել զեկույցին, 71-ը՝ դեմ, 40-ն էլ ձեռնպահ են մնացել։