EAFJD welcomes the result achieved by the HDP

Despite all the intimidation, the pressure, the arrests and even deadly attacks against party members and supporters, they managed to pass the threshold of 10% and be present in the newly formed Parliament with 59 deputies.

EAFJD expects that the AKP show the necessary responsibility to engage with progressive forces, such as the Halkların Demokratik Partisi – HDP, in ensuring the rights of all minorities, which constitutes one of the core values of Human Rights, especially for a country which is willing to become a member of the European family.

We also congratulate the three Armenian deputies, Garo Paylan (HDP), Selina Özuzun Doğan (CHP) and Markar Esayan (AKP) who were re-elected in the Turkish parliament.

We wish them all the best in their hard work ahead.

Photo: Garo Paylan (second from the left) with the EAFJD delegation

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հայ պատգամավորների՝ Գարո Պայլանի (ԺԴԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ՀԺԿ) և Մարկար Եսայանի (ԱԶԿ) մուտքը թուրքական մեջլիս և մաղթել նրանց ամենայն բարիք իրենց դժվար աշխատանքում: Այս մասին նշվում է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնախմբի անդամները ողջունել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրանցած արդյունքները:

«Չնայած կուսակցության անդամների և աջակիցների նկատմամբ բոլոր ահաբեկումներին, ճնշումներին, ձերբակալություններին ու անգամ մահվան ելքով հարձակումներին՝ նրանք կարողացան հաղթահարել 10 տոկոսի շեմը և ներկայացված լինել նոր ձևավորված խորհրդարանում 59 անդամով»,- նշվում է հայտարարության մեջ:

Եվրոպայի հայ դատի հանձնախմբի անդամները հույս են հայտնել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհամագործակցի այնպիսի առաջադեմ քաղաքական ուժի հետ, ինչպիսին ԺԴԿ-ն է՝ ապահովելու բոլոր փոքրամասնությունների իրավունքները, ինչը մարդու հիմնարար իրավունքներից է: Հանձնախմբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա հատկապես անհրաժեշտ է Թուրքիային, եթե վերջինս ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

Թուրքական «Անատոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որոնց համաձայն, նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով, ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,48 տոկոսն ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաև արտերկրում քվեարկած քաղաքացիների քվեները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից: