(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Տարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ լայն գործակցության առումով: Այս տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլեւ միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշում է, որ հունիսին Եվրոպական խորհրդարանում կկայանա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին նվիրված գիտաժողով, որի հիմքում կլինի ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:
«Գիտաժողովը կընթանա երկու ուղղությամբ` գիտական եւ քաղաքական: Կմասնակցեն Եվրախորհրդարանի պատգամավորները, նաեւ գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց Գասպար Կարապետյանը` հավելելով, որ նման քննարկումների նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել ԼՂ հիմնախնդրին, այլեւ միջազգային հանրության ընկալմանը հասցնել փաստը, որ ազգերի ազատ ինքնորոշումը պետք է վեր դասվի ամեն ինչից:
Արցախի թեման Եվրախորհրդարանում կրկին օրակարգային կդառնա սեպտեմբերին: Արցախի անկախության օրվա առթիվ Եվրոպական խորհրդարանի շենքում ոչ միայն կկայանա հյուրասիրություն, որին կմասնակցեն Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամությամբ խմբի պատգամավորները, այլեւ քննարկում` նվիրված հայկական երկրորդ պետությանը: «Հոկտեմբերին կկազմակերպվի Արցախի ամիս Եվրախորհրդարանում: Սա ավանդական միջոցառում է եւ իրականացվում է երկրորդ անգամ»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ շատ քիչ երկրներ են ունենում նման ամիսներ եվրոպական այդ հեղինակավոր կառույցում:
Բացի քաղաքական համագործակցությունից, շեշտը կդրվի նաեւ մշակութային եւ կրթական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, Արցախի եւ Բելգիայի պետական համալսարանների միջեւ կնքվել է գործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում մայիսի կեսերին Բելգիայի համալսարանի քաղաքական գիտությունների մի խումբ դասախոսներ կայցելեն Ստեփանակերտ եւ հանդիպումներ կունենան ուսանողների հետ: Հունիսին էլ Արցախի պետական համալսարանի երկու դասախոսներ կգնան Բելգիա եւ կունենան հանդիպումներ եւ փորձի փոխանակում: «Այս ամենը միտված է հասնելու այն իրականությանը, որ Եվրախորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ դա երկար աշխատանք է եւ արդյունքը չի կարող լինել միանգամից:
Գասպար Կարապետյանը հավելում է, որ նման միջոցառումները հիմք են նախապատրաստում, որ Եվրոպայում ապրող մարդիկ տեսնեն ու հասկանան Արցախի էությունն ու հարցը քննարկեն առաջին հերթին մարդկային տեսանկյունից: «Հենց դա է պատճառը, որ, բացի քաղաքական հարցերից, նաեւ գիտական եւ մշակութային քննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ հասկանան, որ Արցախը աճող, զարգացող պետություն է»,-նշեց Կարապետյանը:
Մշակութային ծրագրերի շրջանակում նա կարեւորում է հոկտեմբերին Եվրախորհրդարանում Արցախի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այժմ Եվրոպայում լայն թափով ներկայացվում է նաեւ արցախյան գորգագործության առանձնահատկությունը: Դրանք առաջին հերթին ներկայացվում են ոչ թե բիզնեսի, այլ մշակույթի ու պատմական տեսանկյունից:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
A Conference on Nagorno Karabakh, Month of Artsakh in the European Parliament
(ARMENPRESS) The year is going to be intense in terms of wide collaboration between the Nagorno Karabakh Republic and the European Parliament. During this year, it is considered that a series of mass events will be held, aiming at representing the issue of Artsakh not only to the world, but also keeping self-determination issue on the international agenda. The President of the Armenian National Committee of Europe Gaspar Karapetyan in a talk with Armenpress notes, that in June a conference will take place devoted to the free self-determination of the nations at the European Parliament, in the basis of which the right of free self-determination of NKR people is included.
“The conference will be held in two directions – scientific and political. The European parliamentarians, scientists, experts of the international law will participate,” – Gaspar Karapetyan said and added that the purpose of such discussions is not only to draw attention to the Nagorno Karabakh issue, but also to deliver the case to the international community’s perception, that the free self-determination of the nations should be paramount from anything.
The issue of Artsakh will be discussed again in the European Parliament in September. On the occasion of Artsakh’s Independence Day, not only hospitality will be held in the European Parliament building, in which the friendship group members of Nagorno Karabakh will participate, but also a discussion will be launched dedicated to the second Armenian state. “In October, the Month of Artsakh will be launched at the European Parliament. This is a traditional event and this is the second time it takes place,” – Karapetyan emphasized and added that a few countries have such months in that prestigious European structure.