EAFJD President Kaspar Karampetian stated: “We are hopeful, that Germany will recognize the Armenian Genocide on this centennial year. After Pope Francis’ call for recognition, European Parliament’s resolution, all signals are towards a German recognition of the Armenian Genocide. We are expecting the right thing on April 23rd from President Joachim Gauck, and a just resolution recognizing the Armenian Genocide by the German government and the #Bundestag, on April 24th. Germany’s recognition of the Armenian Genocide can pave the way for Turkey to reconcile with its past”.
Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը Գերմանիայից ճանաչում է ակնկալում
(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը մեկնաբանություն է արել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման վերաբերյալ: «Մենք հույս ունենք, որ Գերմանիան 100-րդ տարելիցի տարում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչից, Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևից հետո բոլոր նշանները ցույց են տալիս, որ Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք ակնկալում ենք, որ ապրիլի 23-ին նախագահ Յոահիմ Գաուկը ճիշտ կվարվի, և Գերմանիայի կառավարությունը և Բունդեսթագն ապրիլի 24-ին կընդունեն ցեղասպանության ճանաչման արդարացի բանաձև: Գերմանիայի ճանաչումը կարող է ուղի հարթել Թուրքիայի և իր անցյալի հաշտեցման համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, ասել է նա: