Կիրո Մանոյան. Թուրքիայի կադաստրի արխիվներում շատ կարևոր փաստեր կան
(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի նախագահ Կիրո Մանոյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի վարած քաղաքականության և այն հայտարարության մասին, թե պատրաստ է իր արխիվները բացել բոլորի առջև, նշեց, որ դրանք նոր հայտարարություններ չեն և որևէ լուրջ հիմք չունեն:
«Ես երեսուն տարի է` այս գործի մեջ եմ, և երեսուն տարվա մեջ առնվազն քսանհինգ անգամ տարբեր ղեկավարներ՝ Էրդողանից շատ առաջ էլ, հայտարարել են, որ` բացեցինք, բացում ենք, բացելու ենք, պիտի բացենք արխիվները: Փաստը հետևյալն է` կան արխիվներ, և մինչև արխիվների բացվելը, բացվելուց հետո, ինչպես նաև ընթացքում դրանք մաքրազտվում են»,- ընդգծեց Մանոյանը:
Նրա բնորոշմամբ՝ թուրքերն այդ ամենն անում են պարզապես նրա համար, որ ցույց տան, թե իբր քայլ են անում, սակայն բոլորին է հայտնի, թե դրա հիմքում ինչ կա: «Նրանց ռազմական արխիվները փակ են, և դա ակնհայտ է, սակայն պետք է նկատի ունենանք՝ կարևոր է նաև այն, որ փակ են նաև նրանց կադաստրի արխիվները, որտեղ հստակ ասված է, որ այս հատվածը պատկանում է այս մարդուն, այս կալվածքը պատկանում է այս մեկին»,- նշեց Մանոյանը:
Ըստ նրա` այս հանգամանքի վրա առավել շատ պետք է կենտրոնանալ:
Մանոյանն նշեց, որ Հռոմի Պապի մատուցած պատարագը և ուղերձը, որով նա կոչ արեց Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ, եղավ այն «ցունամին», որից Թուրքիան վախենում էր:
Խոսելով քաղաքական գնահատականների մասին՝ Կիրո Մանոյանը ընդգծեց, որ Թուրքիան իր վարած քաղաքականության արդյունքում տապալեց սեփական կառավարության կողմից կազմակերպվող Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները. «Թուրքիան տապալեց իր իսկ նախաձեռնությունը՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցի միջոցառումները: Առանց գիտակցելու, որոշակի հակահարված տալով Պապի մատուցած պատարագին, Թուրքիան աշխարհի ուշադրությունը կրկին սևեռեց Հայկական հարցի վրա», – ասաց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով մեր պահանջատիրության հարցին՝ Կիրո Մանոյանը փաստեց, որ ապրիլի 24-ից հետո պետք է շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք մինչ այժմ, մեկ տարբերությամբ միայն, որ հիմա շեշտադրությունը կատարենք ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլև պահանջատիրության վրա. «Մենք պետք է համազգային համախմբություն ունենանք. կոնկրետ ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից:
Ապրիլի 24-ից հետո մենք պետք է շարունակենք հատուցումների խնդիրը»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:
Վերջինս անդրադարձավ նաև այն հանգամանքին, երբ որևէ պետություն ընդունում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, Թուրքիան սպառնում է խզել իր հարաբերություններն այդ երկրի հետ: «Թուրքիան չի խզի իր հարաբերությունները որևէ պետության հետ, քանի որ նախ և առաջ գերդասում է սեփական շահերը: Գուցե ժամանակավորապես երկու-երեք ամսով սառեցվեն հարաբերությունները Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ, բայց հետո արդեն այդ հարաբերությունները բնականոն հունի մեջ կընկնեն»,- եզրափակեց Մանոյանը:
ԱՄՆ նախագահը ուզում է արտասանի «ցեղասպանություն» բառը, ուզում է` չարտասանի
(panorama.am) ԱՄՆ նախագահը ուզում է արտասանի «ցեղասպանություն» բառը, ուզում է` չարտասանի, դա իր խնդիրն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն ԿիրոՄանոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը:
«ԱՄՆ նախագահը ինքն է խոսք տվել, որ կարտասանի, իսկ եթե չի ուզում իր խոստումը կատարել, ապա դա իր խնդիր է»,- ասաց Կ.Մանոյանը և հավելեց. «Եթե մինչև մայիսի 9-ը, երբ Վաշինգտոնում պետք է տեղի ունենան ամերիկյան գլխավոր միջոցառումները, որոնց կմասնակցեն նաև մեր երկու կաթողիկոսները, և դա առիթ կլինի այդ հարցին անդրադառնալ ևս մեկ անգամ, կարծում եմ, եթե չասի մինչև մայիսի 9-ը մենք պետք է ոչ միայն չհետաքրքրվենք և դիմենք այդ հարցով, այլ ասենք, որ չենք էլ ուզում, քանի որ փաստ է այլևս, որ եթե Թուրքիայի նախագահն ասի, ԱՄՆ նախագահն էլ կասի»:
Կ.Մանոյանի խոսքերով` այս ամենը պետք է հասկանա ԱՄՆ նախագահը, որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվի:
Ըստ նրա` ԱՄՆ օրենսդիր մարմինները մի քանի անգամ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը և կոչ են անում նախագահին, որպեսզի նա ևս արտաքին հարաբերություններում այդ ոճիրը անվանի իր իսկական անունով` ցեղսպանությամբ:
«Այսինքն` ճիշտ չէ ասել, թե Միացյալ նահանգները չի ճանաչել Հայոց ցեղապանությունը, քանի որ ԱՄՆ օրենսդիր մարմինը ճանաչել է, սակայն գործադիր մարմինն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հրաժարվում է օգտագործել այդ բառը»,- ընդգծեց Կ.Մանոյանը:
Թուրքիան Մահչուփյանին աշխատանքից ազատեց պատժելու համար
(news.am) Թուրքիայում ապրող հայերը պատանդի կարգավիճակում են, Էթյեն Մահչուփյանն էլ բացառություն չէ։
Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Մահչուփյանի աշխատանքից ազատվելուն։
«Թուրքիայում ապրող հայերը միշտ էլ վտանգի տակ են, քանի որ պատանդի կարգավիճակում են։ Մահչուփյանն էլ բացառություն չէ, եւ կատարվածը ցույց տվեց, որ Թուրքիայում նույնիսկ այդ բարձրագույն մակարդակի վրա չեն կարող հանդուրժել մեկին, որն ազգությամբ հայ է եւ Ցեղասպանության հարցի մասին պետական քաղաքականության համեմատ այլ կարծիք ունի։ Թուրքիան աշխատանքից ազատեց Մահչուփյանին՝ պատժելու նրան այդ հայտարարության համար»,- ասաց Կիրո Մանոյանը։
Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիկայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը՝ չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ այսքան տարի չի ասել:
Այս հայտարարությունից հետո նրան ազատել են վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ պնդելով, թե նա մեկ ամիս առաջ էր ազատվել՝ թոշակի անցնելու պատճառով:
Manoyan: “Recognition tsunami” has begun
(Armenianow) Giro Manoyan, director of the International Secretariat of the Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun) Bureau in Yerevan, says the predicted “tsunami” of publicity has occurred ahead of commemoration of the 100th anniversary of the Armenian Genocide.
Manoyan told reporters Monday that especially last week when the Pope recognized the Ottoman Turks’ slaughter of up to 1.5 million Armenians in 1915 as the first genocide of the 20th century, the Pontiff’s statement started the tsunami that Turkey is so much afraid of.
“This means that during the following days the tsunami will continue, especially through different events organized in Yerevan on April 22-24. All this is the result of both decades of work and the work of the recent years, realized both by individuals and organizations, institutions and state and the Church,” Manoyan said.
According to Manoyan, Turkey also failed with its initiative of the centennial of the Gallipoli battle, which was supposed to cast a shadow on April 24 events devoted to the Armenian Genocide.
“It did not happen and never will, on the contrary, with that initiative Turkey created excessive interest in our events and in general, big international organizations will definitely have their opinion, which Turkey is trying to stop,” Manoyan said adding that Turkey will not burn bridges with any country which recognized the Genocide, they will simply make rough announcements during these months, and then everything will normalize.
Referring to U.S. President Barrack Obama’s broken pledge to use the word “genocide” in six annual commemoration day speeches, Manoyan said that president himself made a promise, and if he does not want to keep his promise, it is his problem.
“If until May 9 when main American events will be taking place in Washington (Obama) does not fulfill his promise, we should not only stop inquiring, but also say that we do not want it anymore. It is a fact now that if the Turkish President says it, the US President also will,” Manoyan says.