Իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը.Պետդումայի նախագահի տեղակալ

(news.am) ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում ապրիլի 13-ին կայացել է «Հիշում և պահանջում եմ» խորագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշերեկոն:

Հուշերեկոյին մասնակցել են Ռուսաստանի պետական, քաղաքական, մշակութային և հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ և ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ, Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ և ռուսաստանյան ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ի հիշատակ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի` հուշերեկոն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ և շարունակվե« ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աղոթքով:

Հուշերեկոյի բացման ելույթով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում մատնանշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհանդիսանա Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում նոր և առավել նպատակային սկիզբ, այդ թվում նաև` Թուրքիայում: ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, իր հերթին նշեց, որ նման ոճրագործությունները չունեն ժամանակավրեպության խնդիր, և դրանք անջնջելի են մարդկության պատմության էջերից: «Ցեղասպանությունը ոչ միայն ժողովրդի, նրա ավանդույթների և հավատքի հանդեպ հանցագործություն է: Այն հանդիսանում է ոճրագործություն ապագայի հանդեպ և, առհասարակ, ուղղված է քաղաքակրթության զարգացման դեմ: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այս ոճրագործությունը, քանզի ցեղասպանության փաստերի քողարկումը դռներ է բացում այլ բռնությունների իրագործման համար», – ընդգծե« է Նիկոլայ Լևիչևը:

ՌԴ Պետական Դումայի նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել նաև, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է մշակել վարակի նման տարածվող բռնության աղբյուրների դեմ անձեռնմխելիության մեխանիզմ` ներգրավվելով եվրասիական տարածքի բոլոր գործուն կառույցներին ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության մակարդակներում:

Հուշերեկոն շարունակվել է Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի կողմից բեմադրված «Արմենիադա» երաժշտական դրամատիկ բեմադրությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հիշում եւ պահանջում եմ» խորագրով միջոցառում` Մոսկվայում

(yerkirmedia.am) Մոսկվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակաում հերթական հանդիպումն է տեղի ունեցել: «Հիշում եւ պահանջում եմ» խորագրով միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Մանրամասները` տեսանյութում՝