(news.am) Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին հաստատելու եւ վերահաստատելու է 1987թ. կայացրած որոշումը, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով վաղը սպասվելիք բանաձեւի քննարկմանը:
Նա հայտնեց, որ սա հատուկ բանաձեւ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որով կոչ են անում Թուրքիային ճանաչել եւ ընդունել իր անցյալը, իսկ եվրոպական պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը:
«Այս բանաձեւը խորհրդարան է մտել Հայ դատի եւ ֆրանսիացի ազատական պատգամավոր Ժան Մառի Քավադայի նախաձեռնությամբ: Մենք քննարկումներ ենք անցկացրել, մեր առաջարկները ներկայացրել, որից հետո բոլոր քաղաքական խմբակցություններն են իրենց առաջարկները ներկայացրել: Բանաձեւի վերջնական տարբերակը պատրաստ կլինի այսօր երեկոյան: Իսկ վաղն արդեն Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին կլինի քննարկումը, ապա քվեարկությունը»,- ասաց նա:
Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանն ամենայն հավանականությամբ ընդունելու է բանաձեւը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում:
EAJFD: European Parliament will adopt Armenian Genocide resolution
(news.am) The European Parliament will reaffirm the decision adopted in 1987, by which it condemned the Armenian Genocide, Communications & PR officer for the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) Bedo Demirdjian told Armenian News – NEWS.am, touching upon tomorrow’s the European Parliament’s expected discussion of the resolution on the 100th anniversary of the Armenian Genocide.
According to him, this is a special resolution in the run-up to the 100th anniversary of the Armenian Genocide. It urges Turkey to recognize and acknowledge its past, while European states are called to acknowledge the fact of the Armenian Genocide. “This resolution entered the Parliament upon the initiative of the Armenian National Committee and the French liberal deputy Jean-Marie Cavada. The final version of the resolution will be ready tonight,” Petros Demirchyan said. According to him, the European Parliament will most probably adopt the resolution.
As reported earlier, the European Parliament will discuss the question of the Armenian Genocide on Wednesday during its plenary session. Debates on the subject of the 100th anniversary of the Armenian Genocide will be held in the second half of the plenary session. MPs will carry out debates and voting for the resolution.