(yerkirmedia.am) Մոսկովյան առանձնատանը, որտեղ հարյուր տարի առաջ հայ ժողովրդի մեծ բարեկամ, բանաստեղծ Վալերի Բրյուսովը սկսեց թարգմանել հայ պոեզիան, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո: Բանաստեղծի տանը, որն այսօր վերածվել է գրականության պետական թանգարանի, հավաքվել էին մտավորականներ, հասարակական գործիչներ: