Թուրքիան մենակ է մնացել աշխարհում. Կիրո Մանոյան

(tert.am) Թուրքիայի այս հակազդեցությունը ես համարում եմ ոչ թե ագրեսիվ, այլ անմիտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` անդրադառնալով Թուրքիայի արձագանքին` կապված Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Արդեն աշխարհն է այդ մասին խոսում, և Թուրքիան մենակ է մնացել աշխարհում»,- ասաց Կիրո Մանոյանը և նշեց, որ չի զարմանա, եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան նման խուճապային քայլեր անի:

«Պատարագը կարևոր էր ոչ միայն նրա համար, որ Պապը ասաց այն, ինչ ասաց, և նորություն չէր ոչ այնքան ցեղասպանություն ասելը, այլ նորություն էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հիշատակելը, ժխտումի դեմ խոսելը։ Սակայն նորություն էր նաև այն, որ շատ հանգիստ բեմ տրվեց հայ եկեղեցու Վեհափառ հայրապետներին, ովքեր հայ ժողովրդի զգացումները և մտածումները հարազատորեն փոխանցեցին այդտեղից`ամբողջ աշխարհին»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը չցանկացավ այս իրադարձությունը առանձնացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մյուս միջոցառումներից, այլ նշեց, որ բոլոր իրադարձությունները իրար հետ միանալով արդեն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան առանձին-առանձին: «Դրա համար էլ առանձին-առանձին իրադարձությունների հետևանքների մասին խոսելը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև սա ընդհանուր ալիքի մաս է կազմում, որը բավական մեծ ճնշում է Թուրքիայի վրա և կարևորը դա է»,- ասաց նա և Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու այդ ալիքը հաջողված համարեց:

Ինչ վերաբերում է հարցին, թե կարող է այս իրադարձությունների ալիքը ինչ-որ կերպ կոտրել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, պատասխանեց. «Այս պահին` այս իշխանությունների օրոք չեմ կարծում, որ մեկ օրվա մեջ իրենց կեցվածքը կփոխվի` հաշվի առնելով իրենց քաղաքական իրադարձությունները` սպասվելիք խորհրդարանական ընտրությունները, բայց այն, որ մեծ ճնշում կա Թուրքիայի վրա, դա փաստ է»:

Բացի այդ, Կիրո Մանոյանը կարծում է նաև, որ ապրիլի 22-23-ին Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումները ևս մեծ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա: Ըստ նրա` «Մենք հաջողություն կունենանք, որովհետև մենք ճշմարտության և արդարության հարցն ենք բարձրացնում, իսկ իրենք՝ ժխտողականության և ստի»:

Կիրո Մանոյանը անհրաժեշտ համարեց մեր շարունակական աշխատանքը` մի շարք երկրներում հաջողության հասնելու համար:

Turkey Left Without World’s Support, Says Manoyan

(ASBAREZ) YEREVAN—Turkey’s vehement reaction to the Vatican’s Holy Mass commemorating the Armenian Genocide is not surprising, according to Giro Manoyan, the political affairs director of the Armenian Revolutionary Federation-Dashnaksutyun (ARF).

“The world is speaking of [the Armenian Genocide], so Turkey is now left alone,” he told Tert.am, commenting on the Holy Mass served by Pope Francis at St Peter’s Basilica.

The ARF leader said he is not surprised at all by Turkey’s “panic-stricken” steps ahead of the tragic anniversary.

“The liturgy was important not only because the Pope said what he said and referred to it as the 20th century’s first genocide but also because they easily opened the floor to the Armenian church’s Supreme Patriarchs who heartily conveyed the Armenian nation’s sentiments and thoughts to the entire world,” Manoyan noted.

Not wishing to single out the Mass from the number of other ceremonies dedicated to the centennial, Manoyan said he thinks that all the events put together would have a greater impact rather than taken separately. “So, I don’t think it is quite right to speak about the impact of separate events, because it is part of the general wave that exerts quite a big pressure on Turkey,” he said.

Asked whether that wave is likely to break Turkey’s denial policies, the politician said he doesn’t expect a groundbreaking development within a short period. “I don’t think their position will change in just a day’s time – not under the current authorities –given the political developments,” he said, referring to the upcoming parliamentary elections in Turkey.

But Manoyan admitted that Turkey is facing great pressure by world countries.

Manoyan said he expects the pressure to increase even further against the backdrop of the commemoration events in Armenia ahead of April 24. “We will succeed because we raise the question of truth and justice as opposed to their denial and lies,” he said.