Այսօր` մարտի 17-ին, ՀՅԴ Գերագույն Մարմնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը եւ աշխատակից Պետո Դեմիրճյանը հյուրընկալեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ` Եվրախորհրդարանի անդամ, սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեկենշտայնին եւ Վրաստանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ Գիա Ջորջոլիանին:
Քննարկվեցին հետագա համագործակցությունը, գործընկերային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում Աղվան Վարդանյանը ներկայացրեց Դաշնակցության անցած ուղին: «Որախ ենք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին ընդունել Հայաստանում: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր եվրոպացի գործընկերների հետ այսօր էլ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, կարողանում ենք գտնել համագործակցութան եզրեր»,- նշեց Վարդանյանը:
Այնուհետեւ կողմերը քննարկեցին Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության եւ Հ.Յ. Դաշնակցության գործակցության կարեւոր ուղղությունները:
ARF-D Hosts Meeting With EURONEST Representatives
On March 17 representatives of the EURONEST Parliamentary Assembly that are on an official visit to Armenia Vice President of the Group of the Progressive Alliance of Socialists and Democrats in the European Parliament, MEP Knut Fleckenstein and Social democratic party of Georgia leader, MP Gia Jorjoliani met with ARF-D Supreme Council Chairman Aghvan Vardanyan, SC members Artsvik Minasyan and Lilit Galstyan, ARF-D Bureau member Giro Manoyan, EAFJD President Kaspar Karampetian and EAFJD Communications officer Bedo Demirdjian at the Supreme Council “Simon Vratsyan” premises in Yerevan.
Future cooperation and partnership relations were discussed during the meeting. Vardanyan briefed Fleckenstein and Jorjoliani about ARF-D activities. “We are glad to welcome our EURONEST partners to Armenia. I’m pleased to note that even after Armenia’s joining the Eurasian Economic Union, we can find common ground for cooperation with our European partners” said Vardanyan.
The interlocutors also discussed about important cooperation directives between the social democratic group of the European Parliament and ARF-D.