(ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ) 2015 թ. փետրվարի 27-ին, հոլանդահայությունը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ, բողոքի ցույց են կազմակերպել` ի հիշատակ Սումգայիթ, Գանձակ, Բաքու եւ այլ քաղաքներում 1988-1990 թթ. տեղի ունեցած հայերի ջարդերին: Հավաքվածները նաեւ հանդես են եկել Ադրբեջանի հանրապետության դեսպան Միրհամզա Էֆենդիեւին ուղղված պահանջագրով, որում ասվում է, որ Արցախի հայ ազգաբնակչությունը հազարամյակներ շարունակ ապրել եւ արարել է Արցախ աշխարհում եւ այդ երկրամասի լիարժեք իրավատերն է: Վառ ապացույցներն են հազարամյա պատմական կոթողներն ու հուշարձանները, որոնք չնայած ասպատակումներին, դեռ մեծ թվով կանգուն են եւ նշմարելի Արցախի յուրաքանչյուր հատվածում: Նրանք կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները եւ վերջ տալ ռազմաշունչ հռետորաբանությանը:
Ցոյց Յանուն Արցախի
2015 թ. փետրուարի 27, Հոլանդահայութեան կազմակերպած բողոքի ցոյցը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան առջև` ի հիշատակ ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. տեղի ունեցած հայերի ջարդերին:
Demonstratie voor Artsakh
Op 27 februari 2015 vond voor de ambassade van Azerbeidzjan een vreedzame demonstratie plaats ter nagedachtenis van de pogroms op de Armeniërs in o.a. de Azerbeidzjaanse steden Sumgait en Baku in 1988 en 1990.