ANCA-Glendale Announces Endorsements for City Council and Community College Board

GLENDALE—The Armenian National Committee of America, Glendale Chapter (ANCA-Glendale) has issued its endorsement of Paula Devine and Vartan Gharpetian for the two City Council seats up for election on April 7. The ANCA-Glendale also endorsed incumbents Dr. Vahe Peroomian and Tony Tartaglia for re-election to the Glendale City College Board of Trustees.

The organization’s recommendations for the two seats on the Glendale Unified School District Board of Education as well as the four ballot measures will be announced next week.

Prior to initiating its endorsement process, the ANCA- Glendale researched and participated in City Council, GUSD Board of Education, and GCC Board of Trustee meetings to gauge the most pressing issues currently impacting Glendale’s residents. To best compliment this effort, the ANCA-Glendale also consulted with other community organizations and individuals active in civic affairs in the City.

“This upcoming election cycle is one that will directly impact the way we will elect our representatives to the City Council and GCC Board of Trustees,” stated the ANCA-Glendale Chairman Artin Manoukian. “We believe our endorsements best represent the candidates whose experiences and commitment to public service will empower the civilians to guide the future of Glendale.”

The endorsed candidates have worked closely with the ANCA- Glendale on issues concerning the Armenian Community and improving the quality of life for all residents.

Aside from her current tenure as a City Council incumbent, Paula Devine currently serves on the advisory board of the Desi Geestman Foundation, an organization that provides financial assistance to children and their families in dealing with cancer and also participates as an advisory board member of the Glendale Adventist Medical Center Foundation. Devine is a board member of the Glendale Police Foundation, Vice President of the Soroptimist International of Glendale which provides women and girls in our community, and has previously served as the Chair of the Commission on the Status of Women.

Since 2004 Vartan Gharpetian has served on three different City commissions including the Design Review Board Commission; Parks, Recreation & Community Services Commission; and most recently the Historic Preservation Commission. Gharpetian is engaged in numerous community initiatives including his demonstrated leadership as the Vice President of the Davidian and Mariamian Educational Foundation, a former member of the Glendale Adventist Medical Center Foundation Board, and the Vice-President of the California Armenian American Democrats.

The GCC Board of Trustee incumbents Dr. Peroomian and Mr. Tartaglia have previously been endorsed by the ANCA-Glendale. They have maintained a close working relationship with the ANCA- Glendale and been responsive to issues of concern to Armenian-American students and residents.

Dr. Vahe Peroomian is the current President of the GCC Board of Trustees and has served the board since his appointment in 2005 and reelection in 2007. Peroomian has resided in Glendale for over thirty years and holds his Ph.D. in physics from the University of California at Los Angeles where he also teaches in the Department of Physics and Astronomy.

Tony Tartaglia is currently the Vice President of the GCC Board of Trustees. Tartaglia is involved on many boards and organizations in Glendale including the Glendale Parks, Recreation, and Community Service Commission, the Glendale Chamber of Commerce, and the Verdugo Woodlands West Homeowners Association. He is a Public Affairs Manager for the Southern California Gas Company and particularly assisted the public affairs issues that impact the cities of Glendale, Burbank, Pasadena, and other surrounding communities.

For more information or if you are interested in getting involved, please contact ANCA-Glendale Community Outreach Coordinator Tigranna Zakaryan directly at Tigranna@ANCAGlendale.org or call 818.243-3444

The ANCA-Glendale advocates for the social, economic, cultural, and political rights of the city’s Armenian American community and promotes increased civic participation at the grassroots and public policy levels.

Photo: (L-R) Councilwoman Paula Devine, City Council candidate Vartan Gharpetian, GCC Board of Trustees President Dr. Vahe Peroomian, and GCC Board of Trustees Vice President Tony Tartaglia.

Կլենտէյլի Հայ Դատի Յանձնախումբին Ընտրական Յանձնարարութիւնները

ԿԼԵՆՏԷՅԼ.- Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբը հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ Ապրիլ 7ին կայանալիք քաղաքապետական խորհուրդի ընտրութիւններուն, որոշած է նեցուկ կանգնիլ Փաուլա Տիվայնին եւ Վարդան Կարապետեանին, իսկ Կլենտէյլի Համայնքային քոլեճի հոգաբարձական կազմի ընտրութեանց՝ դոկտ. Վահէ Փիրումեանին ու Թոնի Թարթակլիային։
Կլենտէյլի միացեալ կրթաշրջանի եւ չորս առաջադրութեանց կապակցութեամբ, Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբի յանձնարարութիւնները պիտի հրապարակուին աւելի ուշ։
Նշեալ յանձնարարականները կատարելու համար, Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբը ներկայ եղած է քաղաքապետական խորհուրդի, հոգաբարձական կազմի եւ Կլենտէյլի միացեալ կրթաշրջանի ժողովներուն, ինչպէս նաեւ քննած է թեկնածուներուն դիրքորոշումները, միաժամանակ՝ խորհրդակցելով համայնքային շարք մը կազմակերպութեանց հետ։
«Այս ընտրութիւնները պիտի ազդեն Քաղաքապետական խորհուրդի եւ Համայնքային քոլեճի հոգաբարձական կազմի ապագայ ընտրութեանց վրայ, եւ կը կարծենք, որ մեր յանձնարարած թեկնածուները լաւագոյն ընտրանքներ են եւ պիտի կարենան քաղաքացիի ձայնը աւելիով լսելի դարձնել քաղաքի ապագան ձեւաւորելու աշխատանքին մէջ», կը յայտնէ Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Արթին Մանուկեան։
Առաջադրուած թեկնածուները մօտէն գործակցած են Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբին հետ, հայութիւնը յուզող եւ Կլենտէյլի բարելաւման առնչուող շարք մը հարցերու շուրջ։
Փաուլա Տիվայն ներկայիս անդամ է քաղաքապետական խորհուրդին, ինչպէս նաեւ շարք մը մարդասիրական եւ համայնքային կազմակերպութիւններու։
Վարդան Կարապետեան 2004էն ի վեր ծառայած է Կլենտէյլի 3 յանձնաժողովներու մէջ, միաժամանակ՝ անդամակցած համայնքային եւ մարդասիրական շարք մը կազմակերպութիւններու։
Դոկտ. Վահէ Փիրումեան ներկայիս Կլենտէյլի Համայնքային քոլեճի հոգաբարձական կազմին ատենապետն է։ Ան այդ կազմին անդամ է 2005էն ի վեր ու Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղին մէջ բնագիտութեան եւ աստղաբանութեան դասախօս է։
Թոնի Թարթակլիա Կլենտէյլի Համայնքային քոլեճի հոգաբարձական կազմի փոխատենապետն է եւ անդամակցած է քաղաքի շարք մը յանձնաժողովներու եւ համայնքային կազմակերպութիւններու։
Յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել Tigranna@ANCAGlendale.org հասցէին կամ (818) 243-3444 թիւին։

Նկար – Ձախէն`Փաուլա Տիվայն, Վարդան Կարապետեան, Դոկտ. Վահէ Փիրումեան ,Թոնի Թարթակլիա

Գլենդելում Եւ Բըրբենքում Մեկնարկել Են Ընտրութիւնները Մի Շարք Պաշտօնների Համար

(ԱՍՊԱՐԷԶ) Մարտ 18 – Ապրիլը թէժ ընտրական ամիս է Գլենդելում, որտեղ տարբեր պաշտօնների համար առաջադրուած են նաեւ հայ թեկնածուներ: Ընտրութիւններին տնից մասնակցող քաղաքացիների համար քուէարկութիւնը սկսուել է, քանզի քուէաթերթիկներն արդէն առաքուել են: Հայերի ակտիւ մասնակցութիւնն այս ընտրութիւններին կը նպաստի, որ քաղաքապետարանում, Հանրային քոլեջում ու Կրթական միացեալ խորհրդում մեր համայնքի ձայնն առաւել հնչեղ լինի, մեր շահերին հետամուտ պաշտօնեաների քանակային ներկայութիւնն էլ որոշիչ նշանակութիւն ունենայ նշուած մարմիններում:
Հայ-ամերիկեան միակ եւ ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպութեան՝ Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի եւ Քրեսենթա հովտի մասնաճիւղերից աջակցութիւն են յայտնել պայքարող մի քանի թեկնածուների: Որոշումը՝ յանձնախմբերի անդամները կայացրել են առաջադրուած անհատների հետ հանդիպումների, զրոյցների եւ նրանց գործունէութեան մասին մանրամասն ուսումնասիրութիւնների արդիւնքում:
Ըստ այդմ, Ապրիլի 7ին նախատեսուած Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի երկու թափուր տեղերի համար պայքարող եօթ թեկնածուներից, Գլենդելի Հայ Դատի յանձնախումբն աջակցում է Վարդան Կարապետեանին (Vartan Gharpetian) եւ Փոլա Դիւայնին (Paula Devine):
Վարդան Կարապետեանը շուրջ տասը տարի հասարակական հիմունքներով աշխատել է Գլենդելի քաղաքապետարանի երեք տարբեր յանձնախմբերում եւ զգալի ներդրում է ունեցել քաղաքի զարգացման եւ բարեկարգման գործում: Զբօսայգիների եւ հանրային ծառայութիւնների յանձնախմբում նա ակտիւօրէն աշխատել է քաղաքում կանաչ տարածքների եւ հանգստի վայրերի աւելացման ուղղութեամբ, որոնք նաեւ հանդիսանում են անվտանգ գօտիներ եւ նպաստում են յանցագործութիւնների թուի կրճատմանը: Կարապետեանի մասնակցութեամբ իրականացուել են մի շարք նախագծեր, այդ թւում՝ «Մէյփըլ» այգու վերաբացումը, «Ռիվըր Ռոք Փրոջեք»չի, «Փըսիֆիք Փուլ Փարք»ի եւ Գլենդելի «Սիվիք» աուդիթորիումի ներսում ֆուտբոլային դաշտի կառուցումը: Պատմական կառոյցների պահպանման եւ նախագծերը քննող յանձնախմբերում, Վարդան Կարապետեանն աշխատել է պատմական նշանակութեան շինութիւնների պահպանման համար, միաժամանակ հետեւել, որ ներդաշնակօրէն համադրուեն անցեալն ու ներկան, որ ձեւաւորում են քաղաքի դիմագիծը: Վարդան Կարապետեանը մշտապէս ակտիւ է եղել հայ համայնքի կեանքում՝ աջակցելով տարբեր հայկական միութիւնների, ներկայում Դաւթեան-Մարիամեան կրթական հիմնարկութեան փոխնախագահն է: Նա հասարակական գործունէութիւն է ծաւալել նաեւ քաղաքային եւ նահանգային մի շարք շահոյթ չհետապնդող կազմակերպութիւններում, այդ թւում՝ Գլենդել «Ադվենթիստ» բժշկական կենտրոնում, Հայ-Ամերիկեան առեւտրի պալատում եւ այլուր: Քաջածանօթ լինելով քաղաքի խնդիրներին, Կարապետեանն ունի քաղաքի զարգացման յստակ ծրագրեր: Դրանք ներառում են մասնաւորապէս՝ Գլենդելում մատչելի բնակարանների աւելացումը, գործարարների համար բարեկեցիկ միջավայրի ապահովումը, ջրի եւ ելեկտրաէներգիայի գների քաղաքականութեան վերանայումը, կանաչ տարածքների աւելացումը, հետիոտնի անվտանգութեան ու երթեւեկութեան հարցերը:
Փոլա Դիւայնը, ներկայում Գլենդելի քաղխորհրդի անդամ է, Կանանց կարգավիճակի հարցով յանձնախմբի նախագահ: Միաժամանակ, Դիվայնը անդամակցում է տարբեր կազմակերպութիւնների, այդ շարքում՝ «Սորոպտոմիստ Ինթերնեշընըլ» Գլենդելի փոխնախագահն է:
Գլենդելի Հանրային քոլեջի հոգաբարձուների խորհրդի ներկայի նախագահ դոկտոր Վահէ Փիրումեանը, ով այս խորհրդում է 2005 թուականից եւ փոխնախագահ Թոնի Թարթալիան պայքարում են վերընտրուելու համար: Նրանք մշտապէս աջակցել են ամերիկահայ ուսանողներին, եւ պատասխանատուութեամբ են վերաբերուել համայնքի տարբեր խնդիրներին: Վահէ Փիրումեանը նաեւ դասաւանդում է «Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանի Ֆիզիկայի եւ աստղագիտութեան բաժանմունքում, սերում է ազգային եւ մշտապէս համայնքին ու հայրենիքին աջակցող Փիրումեանների ընտանիքից՝ շարունակելով նաեւ այս ուղղութեամբ իր գործունէութիւնը:
Գլենդելի Միացեալ կրթական խորհրդի համար պայքարում աջակցութիւն են ստացել հետեւեալ թեկնածուները. Վահիկ Ծատուրեանը, ով ներկայում Դաւթեան-Մարիամեան կրթական հիմնարկութեան նախագահն է: Նա նաեւ եղել է Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի վարչութեան եւ Ս. Աստուածածին եկեղեցու հոգաբարձութեան անդամ: Ծատուրեանը մեծ փորձ ունի կրթական ոլորտում, նաեւ՝ քաջատեղեակ է Գլենդելի կրթական միացեալ խորհրդի աշխատանքներին, քանզի տարիներ շարունակ խորհրդատուական ծառայութիւններ է տրամադրել այս կառոյցին:
Նայիրի Նահապետեանը Գլենդելի կրթական միացեալ խորհրդի անդամ է 2007թ.ից: Նա մշտապէս հանդէս է եկել փոքրաթիւ աշակերտներով դասարանների, երկլեզու կրթութեան ծրագրերի օգտին: Նահապետեանը անդամ է բազմաթիւ մարդասիրական եւ համայնքի կազմակերպութիւնների:
æենիֆըր Ֆրիմանը ունի ուսուցչական երկարամեայ աշխատանքային փորձ՝ աշխատել է «Թոլ» միջնակարգ դպրոցում, եղել է Գլենդելի Միացեալ կրթական խորհրդի նոր ուսուցիչների խորհրդատու:
Տեղեկութիւններ Գլենդելի ընտրողների համար. ընտրութիւնների ժամանակ մշտապէս փոստով քուէարկողների համար քուէաթերթիկներն արդէն առաքուել են տուն: Սպիտակ մեծ ծրարի ներսում գտնւում է եւս մէկ՝ դեղին ծրար, որտեղ կան երկու քուէաթերթիկներ թեկնածուների անուններով: Սեւացրէք նախընտրած թեկնածուի անուան դիմաց գտնուող շրջանակը, քուէաթերթիկները դրէք դեղին ծրարի ներսում, այնուհետեւ՝ ծրարի առաջամասում նախատեսուած վայրում ստորագրէք, գրէք ձեր հասցէն եւ ամսաթիւը, ամրացրէք դրոշմանիշ եւ ծրարը փոստով ուղարկէք հնարաւորինս շուտ:
Ընտրատեղամասերում քուէարկութիւնը տեղի կ՛ունենայ Ապրիլի 7ին:
Եթէ արձանագրուած չէք, կարող էք դիմել քաղաքապետարանի քարտուղարի գրասենեակ կամ Գլենդելի Հայ Դատի յանձնախմբին եւ ձեզ կ՛օգնեն գրանցուելու ընտրութիւններից առնուազն 15 օր առաջ:
Փոստով քուէարկելու համար, պէտք է լրացնել քաղաքապետարանի կողմից ուղարկուած դիմումնաձեւը եւ ուղարկել յետադարձ նամակով, ընտրութիւններից առնուազն 7 օր առաջ։
Ընտրութիւններին առնչուող իւրաքանչիւր հարցով կարող էք դիմել Գլենդելի Հայ Դատի յանձնախմբին՝ հետեւեալ հեռախօսահամարով (818) 243-3444:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ