Een interreligieuze bijeenkomst in Den Haag

Op initiatief van de vicepremier Lodewijk Asscher vond vandaag in de Ridderzaal in Den Haag een interreligieuze bijeenkomst plaats. Van de 120 uitgenodigden werd de Armeense gemeenschap vertegenwoordigd door de heer Onik Gelici, voorzitter van het bestuur van de Armeense Apostolische kerk in Almelo en de heer Massis Abrahamian, voorzitter van Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad). Het doel van de bijeenkomst was om verschillende vertegenwoordigers van diverse religies en culturen bij elkaar te brengen en door brainstorming oplossingen te suggereren voor het verminderen van religieuze spanningen binnen de maatschappij. Het hoogtepunt van de bijeenkomst was de aanwezigheid van premier Mark Rutte. De heer Abrahamian maakte gebruik van zijn aanwezigheid en vroeg om zijn bereidheid of van een vertegenwoordiger van de regering om voor de 100 jarige herdenking van de Armeense Genocide naar Armenië af te reizen. De Premier beantwoordde, dat deze kwestie behoorlijk gevoelig ligt en adviseerde om hiervoor de Minister van Buitenlandse Zaken, de heer Koenders, te benaderen. Hij beloofde de ontwikkelingen hierover persoonlijk te volgen.

Photo: (L-R) Onik Gelici, Mark Rutte, Lodewijk Asscher, Massis Abrahamian

Միջկրոնական հավաք Հաագում

Այսօր Հաագայի «Ասպետների դահլիճում» Նիդերլանդների փոխվարչապետ՝ Լոդեվայք Աշերի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջկրոնական հավաք: 120 հրավիրյալների մեջ էին նաև Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու վարչության ատենապետ՝ Օնիկ Գելիջին և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը: Հավաքի նպատակն էր բազմազգ և բազմակրոն երկրի տարբեր ներկայացուցիչների իրար շուրջ բերել և մտքերի փոխանակման միջոցով լուծումներ գտնել գոյություն ունեցող ազգամիջյան խնդիրների համար: Արդյունքում արձանագրվեցին բազմաթիվ մտքեր և առաջարկություններ, որոնք Նիդերլանդների կառավարությունը կարող է օգտագործել: Ուշագրավ էր նաև երկրի վարչապետ Մարկ Ռուտեի ներկայությունը խորհրդաժողովի վերջնամասում: Մասիս Աբրահամյանը առիթը օգտագործեց վարչապետին հարցնելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ նրա կամ էլ կառավարության մեկ այլ անդամի Հայաստան այցելության մասին: Վարչապետը պատասխանեց, որ սա բավականին զգայուն հարց է և խորհուրդ տվեց դիմել արտգործնախարար Կունդերսին: Նա խոստացավ հետևել զարգացումներին:

Նկար – Ձախից՝ Օնիկ Գելիջի, Մարկ Ռուտե, Լոդեվայք Աշեր, Մասիս Աբրահամյան