(mfa.am) Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի:
Հանդիպումների ընթացքում փոխադարձ պատրաստակամություն հայտնվեց` շարունակելու հետագա համագործակցությունը: