«Եվրոպացիները հանուն Արցախի հարթակը» գուրամեց COP 29-ի շուրջ ընթացող աշխատանքներին նվիրված քննարկում

Լուրեր

Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ:

Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների քննարկումն էր:

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից  COP 29-ի ուղղությամբ կատարված և առաջիկա աշխատանքները ներկայացրեց  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մարիաննա Վարդանյանը զեկուցեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում կատարված արշավի մասին։

Ժողովի մասնակիցները վերահաստատեցին՝ չափազանց կարևոր է զորաշարժի ենթարկել եվրոպահայության ողջ ներուժը՝ Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու համար, հետևեալ նպատակներով՝

 –          Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիներերի ազատ արձակում,

–           Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի շուրջ արտաքին քաղաքական զորակցության ապահովում և Բաքվի վրա համապատասխան միջազգային ճնշում,

–           Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման ցեղասպան քաղաքականության դատապարտում,

–           Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի հեռացում․

–           Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության կարևորում։

Ժողովը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  76  պատգամավորներին անցանկալի անձերի ցուցակում ներառելու որոշմանը: Ժողովի մասնակիցները դատապարտեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ քայլը և զորավիգ են կանգնում այդ պատգամավորներին:

Սույն հաղորդակցությունը հրապարակելիս՝ գործածել հետևյալ հաշթեքները

#COP29 #cop29exposed #copout29 #FreeArmenianHostages #Stopgreenwashgenocide#FreeArmenianPOWs