ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցում են Եվրոպական Միության շուրջ տասը երկրներում և Մեծ Բրիտանիայում գործող Հայ դատի հանձնախմբերի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկման առարկա է դառնալու Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ինչպես նաև տարբեր երկրներում գործող հանձնախմբերի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները։
Օրակարգում ներառված հարցերը վերաբերում են եվրոպական երկրներում հայկական շահերի պաշտպանությանը, հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչմանը վերաբերող հարցերին։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
03.12.2022 թ.