Հայ դատի Ամերիկայի գրասենյակը հրապարակված տեսանյութով խստորեն դատապարտել է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին՝ թուրքական ավիաընկերության գովազդում նկարվելու համար։
Ֆրիմանի ու թուրքական ընկերության միջև ձեռք էր բերվել համատեղ տեսանյութ հրապարակելու հարցում:
Հայ դшտի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է Ֆրիմանի տեսանյութը, իսկ դրան կից հիշեցրել է, որ ամերիկացի մեկ այլ դերասան Ջորջ Քլունին մերժել էր թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը: Վերջինս չեղարկել էր թուրքական ավիաընկերության հետ 35 միլիոն դոլար արժողությամբ գործարքը ։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկ ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք համատեղ որոշում էին կայացրել հրաժարվել գործարքից։