Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ընթացիկ գագաթաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և Եվրոպական երկրներում գործող իր հանձնախմբերը, որպես Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրոպական Խորհրդի նախագահին կոչ են անում․
- վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և հիմնարար սկզբունքներին, ներառյալ Արցախի/ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,
- որդեգրել հստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական շարունակվող սադրանքների անընդունելիության վերաբերյալ,
- կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել իրենց զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից,
- կոչ անել Ադրբեջանի իշխանություններին ձեռնամուխ լինել հայկական բնակավայրերի շուրջ, այդ թվում՝ Արցախում, ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծմանը,
- Արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման որևէ գործընթաց չի կարող պարտադրվել ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ՝ ի հաշիվ Հայաստանի ազգային անվտանգության և կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ադրբեջանական պահանջների համատեքստում,
- ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող անձանց,
- ընդգծել, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները հանդուրժելի չեն,
- փաստել, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմը, վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով հատուկ կարգավիճակ ունեցող որևէ տրանսպորտային կապի սահմանմանը` ի հաշիվ Հայաստանի անվտանգության և տնտեսական շահերի,
- Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության յուրացման և/կամ ոչնչացման քաղաքականությունը,
- Ադրբեջանի իշխանություններին կոչ անել դադարեցնել հայատյացության և պատերազմական հռետորաբանության քաղաքականությունը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ